Այսօր Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան օրն է
![]() 379 Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 10:15 Այսօր լրանում է Ժիրայր Սեֆիլյանի 52-րդ տարեդարձը: Սեֆիլյանը՝ սփյուռքահայ ազատամարտիկ, զորահրամանատար, պետական, հասարակական գործիչ, ծնվել է Բեյրութում՝ 1967 թ.-ին, հուլիսի 10-ին: 1986թ.–ին ավարտել է Բեյրութի «Գևորգ Չաթալբաշյան» հայկական քոլեջը։ 1983-1990թթ․–ին մասնակցել է Լիբանանյան քաղաքացիական պատերազմին՝ որպես Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպան։ 1990թ․–ին Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Սկզբնական շրջանում մասնակցել է հայկական ջոկատների կազմավորման գործընթացին՝ որպես ռազմական հրահանգիչ։ 1991թ․–ից եղել է ջոկի, 1992թ․–ից՝ մարտկոցի, այնուհետև՝ Շուշիի առանձնակի գումարտակի, 1997թ․–ից՝ Մարտակերտի դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 1997-1998թթ․–ին ՊԲ 6–րդ ՊՇ–ի հրամանատար։ Անմիջական և կարևոր դերակատարություն է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի, Արցախի Շահումյանի, Հադրութի, Մարտունիի, Ջաբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի շրջանների, Շուշի, Ասկերան, Աղդամ քաղաքների, Կրկժան, Հասանաբադ, Կարմիրավան, Թալիշ, Մաղավուզ, Գյուլաթաղ, Սրխավենդ, Չլդրան, Կուսապատ, Զառսլու, Լեսնոյ, Քյոսալար, Սեյդիշեն, Ալի Աղալի, Ալի Մադաթլի, Փափրավենդ գյուղերի, «Սարիբաբ» բարձունքի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կազմավորման գործում։ «Նա իմ ճանաչած կենդանի սրբապատկերներից է, ինչպես Բեկորը, Մոնթեն, Սամվել Բաբայանը»,-այսպես է բնութագրում Ժիրայրին Ցվետանա Պասկալևան։ 2008թ.-ին Ժիրայր Սեֆիլյանը ազատ է արձակվել՝ պատժաժամկետը ավարտվելուց հետո։ 2008թ.-ի աշնանը Սեֆիլյանը այլ գործիչների հետ հիմնադրեց Միացում ազգային նախաձեռնությունը, իսկ 2009-ի աշնանը՝ Սարդարապատ շարժումը: Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
