Դոնալդ Տուսկը՝ ԼՂՀ հակամարտության և ՀՀ-ին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին
![]() 312 Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 14:25 «ԵՄ-ն կշարունակի տեխնիկական ու ֆինանսական օգնություն տրամադրել ՀՀ-ին պայմանագրի իրականացման ուղղությամբ». հուլիսի 10-ին հայտարարել է տարածաշրջանային այցով ՀՀ-ում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Սա նրա առաջին այն է թավշյա հեղափոխությունից հետո: Անդրադառնալով Լեռանային Ղարաբաղի հակամարտությանը՝ Դ. Տուսկն ասել է, որ ԵՄ-ն քաջալերված է դինամիկայով, ժողովուրդները պատրաստ են խաղաղության: Նա նշել է, որ Մինսկի խմբի համանախագաների հետ կիսում են մտահոգությունը՝ շփման գծի երկայնքով վերջին օրերի զոհերի, ինչպես նաև էսկալացիոն հայտարարությունների առիթով: Ըստ նրա, 2 կողմերն էլ պետք է զսպվածություն հանդես բերեն: Դ. Տուսկն ընդծել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, այստեղ քաղաքական լուծում է պետք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Դոնալդ Տուսկի հետ ունեցել են արդյունավետ քննարկում, անդրադարձել ՀՀ-ԵՄ համարագործակցության լայն շրջանակի: ՀՀ վարչապետը հաստատել է օրենքի գերկայաության և ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ՀՀ-ի որդեգրած հանձնառությունը: Կողմերը նշել են ՀՀ-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի մեծ նշանակությունը և այն եվրոպական երկրների կողմից վավերացումը: Ըստ Փաշինյանի՝ տվյալ պայմանագիրը մի գործիք է, որի իրականացումը ոչ միայն նպաստելու է ՀՀ-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը, այլև օգնելու է ՀՀ իշխանությունների՝ բարեփոխումների օրակարգի իրականացմանը: Հիշեցնենք, որ պայմանագրի ճանապարհային քարտեզի վերաբերյալ որոշումը ՀՀ վարչապետը ստորագրել է հունիսի 1-ին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
