«Մեզ անհրաժեշտ է ոչ միայն տարածաշրջանի ամենամարտունակ, այլև ամենաինտելեկտուալ բանակը». ՀՀ վարչապետ
![]() 356 Ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ., 14:35 ՀՀ վարչապետն այն կարծիքին է, որ քաղաքացու կյանքում կարևորագույն տարիներից են զինվորական ծառայության երկու տարիները. «Մեր զինվորները զորամասերում ստանում են բազմաթիվ նոր գիտելիքներ, հմտություններ, որոնք մեծ հաշվով ամբողջ կյանքում կուղեկցեն, անկախ նրանից հետագայում զինվորական գործով կզբաղվեն, թե՝ ոչ: Մեր կառավարության կարևոր առաջնահերություններից մեկն այն է, որ զինվորի ուսումնառության այս շրջանը մաքսիմալ արդյունավետ օգտագործենք, որ զինվորը, բանակից զորացրվելիս, լինի շատ ավելի բարձր ինտելեկտուալ մակարդակում, քան եղել է մինչև զինվորական ծառայությունը»,- այսօր ՀՀ ՊՆ ուսումնական զորամասում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ՀՀ-ին անհրաժեշտ է ոչ միայն տարածաշրջանի ամենամարտունակ, այլև ամենաինտելեկտուալ բանակը: «Մենք պետք է մեր ամենօրյա կյանքում կարողանանք ճշգրիտ մարտավարական, ռազմավարական որոշումներ կայացնել, ճշգրիտ գնահատել իրադրությունը և կայացնել ճշգրիտ և ժամանակին որոշումներ»,- նշեց նա: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
