Մանվել Գրիգորյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն կիրականացվի

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ ստացվել է Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտափորձնական կենտրոնի դատաբժշկական փորձաքննության բաժնի վարիչի գրությունը, որով վերջինը հայտնում է, որ նշանակված փորձաքննության կատարման նպատակով հուլիսի 25-ին այց են կատարելու Մանվել Գրիգորյանին։
Նախագահողը հայտնեց, որ պատասխան է ուղարկելու Դատապարտյալների հիվանդանոց և «Նաիրի» ԲԿ, որպեսզի ապահովվի վերոնշյալ անձանց մուտքը և հետազոտությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 2-ին
Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը, որով նախատեսվում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի գնահատման համար միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն իրականացնել:

«Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը»․ Արմեն Հովասափյան
5713:36
«Եղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6913:12
«Այս իշխանությունը հատել է բոլոր կարմիր գծերը». Հակոբ Տեր-Խաչատուրյան (տեսանյութ)
7412:00
«Պայթյունի զոհերի ընտանիքները, վիրավորները և անհետ կորածների հարազատները պետք է ունենան հստակ կարգավիճակ»․ Մանե Թանդիլյան
8911:18
«Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսին էլ եք ջնջելո՞ւ»․ Արտակ Հովհաննիսյան
10110:12
Թրամփը զվարճացրել է Սի Ծինփինին՝ Բայդենի դիմանկարի փոխարեն տեղադրված ավտոգրիչի լուսանկարով (տեսանյութ)
22009:31
«Սկսում ենք վերադառնալ Երևան». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8208:54
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8307:48