Արցախում բացվել է Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը

Հուլիսի 23-ից Արցախում պաշտոնապես իր գործունեությունն է սկսել «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը», որի գործադիր տնօրեն է ընտրվել Վահրամ Թոքմաջյանը:
Այն հիմնադրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հայաստանյան ՀԿ-ի մի շարք անդամների կողմից և նպատակ ունի նպաստել Արցախում քաղաքացիական հասարակության զարգացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը:
Կազմակերպության առաջին փորձաքարը կլինի դիտորդական առաքելությունը և ընտրողների կրթությունը սեպտեմբերի 8-ին Արցախի բոլոր համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Այդ նպատակով «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ղեկավարած պատվիրակության ներկայացուցիչները Արցախում հանդիպել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի, մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարայնի, հանրային հեռուստաալիքի՝ Արցախ TV-ի նախագահ Արսեն Առուստամյանի, Ոստիկանության և ԿԸՀ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև տեղի քաղաքացիական ակտիվիստների հետ:
Ապագայում նախատեսվում է զարգացնել «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի» կարողությունները՝ այն վերածելով ամբողջությամբ արցախյան հասարակական կազմակերպության:

Փամբակ գետում ջրահեղձ եղած 7 տարեկան երեխային դեռ չեն հուղարկավորել
3615:06
«Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է»․ Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
3714:42
Մահացել է արցախցի մոդել Վերա Սաֆարյանը
18114:24
«2 ամիս ժամկետով կալանավորվեց Ռուսլան Բարսեղյանը»․ Գերասիմ Վարդանյան
6213:06
Կադրեր՝ Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունից (տեսանյութ)
5911:30
«Հայաստանի ապագային առնչվող հարցերը վերաբերում են նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին»․ Մեսրոպ Առաքելյան
5511:24
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
7510:36
«Խողովակը նոր մահ պետք է բերեր, որ հիշեիք կամ իմանայի՞ք տեղը»․ Հակոբ Բադալյան
6710:24