Ուրբաթ, 19 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Ընդդիմությունը վերջին նիստերին չկար, կար հիստերիան, գոռգոռոցը, վիրավորանքը». Քրիստինե Վարդանյան

«Ընդդիմությունը վերջին նիստերին չկար, կար հիստերիան, գոռգոռոցը, վիրավորանքը». Քրիստինե Վարդանյան
40
Այսօր, 11:54

«Դա մարտավարություն է, որը մենք ազատ ենք՝ որդեգրելու. ուզում ենք մասնակցել, թե չենք ուզում մասնակցել, ուզում ենք այդ պահին Փաշինյանին անսահման հարթակ տալ խոսելու, թե չենք ուզում տալ: Ընդդիմությունը երբ մասնակցում է, ասում են՝ դե երկուսդ էլ իրար արժանի եք, մի սրեք: Ընդդիմությունը վերջին նիստերին չկար, կար հիստերիան, գոռգոռոցը, վիրավորանքը»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում հարցուպատասխաններին, վերջին նիստերին չմասնակցելուն:

Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը