Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիան՝ Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Այսօր՝ հուլիսի 29-ին լրանում է մեկ տարին, երբ ՀՀ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց:
Այս կապակցությամբ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց:
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը 2018-ի հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք էր առաջադրվել:
ՀՔԾ տարածած հայտարարության մեջ ասված էր. «2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»։

Փամբակ գետում ջրահեղձ եղած 7 տարեկան երեխային դեռ չեն հուղարկավորել
3615:06
«Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է»․ Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
3714:42
Մահացել է արցախցի մոդել Վերա Սաֆարյանը
18114:24
«2 ամիս ժամկետով կալանավորվեց Ռուսլան Բարսեղյանը»․ Գերասիմ Վարդանյան
6213:06
Կադրեր՝ Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունից (տեսանյութ)
5911:30
«Հայաստանի ապագային առնչվող հարցերը վերաբերում են նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին»․ Մեսրոպ Առաքելյան
5511:24
«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
7510:36
«Խողովակը նոր մահ պետք է բերեր, որ հիշեիք կամ իմանայի՞ք տեղը»․ Հակոբ Բադալյան
6710:24