«Սա գերհզոր լծակ կդառնա Ադրբեջանի ձեռքին՝ տեղեկատվական դաշտում եղանակ թելադրելու համար». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, որը վերջին տարիներին Թուրքիայում ամենախոշոր ներդրում անող ընկերություններից է, շատ հնարավոր է, որ մոտ ապագայում ձեռք բերի Թուրքիայի խոշորագույն մեդիա-ընկերությունը՝ Doğan-ը։
Doğan խմբի մեջ են մտնում Թուրքիայի ամենառեյտինգային թերթերը, հեռուստաընկերությունները, ռադիոընկերությունները և էլեկտրոնային ԶԼՄ-ները (ինչպես նաև մամուլի ոլորտի այլ ենթակառուցվածքային ընկերություններ)։ Այդ խմբից մեզ առավել հայտնի են Milliyet, Hürriyet, Vatan թերթերը՝ իրենց էլեկտրոնային տարբերակներով, CNN Türk և Kanal D հեռուստաալիքները։
Եթե այս լուրը իրականություն դառնա (այս պահին դեռ կուլիսային խոսակցություններ են), ապա սա գերհզոր լծակ կդառնա Ադրբեջանի ձեռքին՝ թուրքական (ինչու ոչ, նաև տարածաշրջանային) տեղեկատվական դաշտում եղանակ թելադրելու համար։ Կարծում եմ, ենթադրում եք, որ սա ամենաքիչը բերելու է թուրքական ազդեցիկ մամուլի էլ ավելի և, գուցե, աննախադեպ հակահայկականության։
Եվս մեկ կարևոր դրվագ. գործընթացին ակտիվորեն մասնակցում է Էրդողանի փեսա՝ վերջինիս թագաժառանգ համարվող Բ. Ալբայրաքի ավագ եղբայրը՝ Սերհաթը։ Թուրք-ադրբեջանական հարաբերությունների մանրամասների մեջ սա կարևորագույն դետալ է»:

«Այլ ակնկալիք ունեի՞ք, մանավանդ, որ ՍԴ անդամների աշխատավարձներն ավելի են բարձրացրել»․ Ոսկան Սարգսյան
1123:42
«Երբ քաղաքական հարցերը որոշում են լուծել իրավաբանների միջոցով, ստանում են այս արդյունքը»․ Արա Պողոսյան
3423:24
«Նիկոլի ՍԴ-ն օրինականցրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան»․ Գագիկ Համբարյան
3823:12
«ՍԴ-ն տպավորիչ սեղան էր գցել․ դա հայկական պետականության հոգեհանգստի սեղանն էր»․ Հայկ Դեմոյան
4822:54
Հայտնի է՝ երբ կվերսկսվի ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը
8322:24
«Այս որոշմամբ ՀՀ-ում արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
5622:00
«Սպասեք նոր sms-ների, պարոնա՛յք ընտրովի արդարադատություն իրականացնող դատավորներ». Լևոն Բաղդասարյան
6621:48
«ՍԴ-ն կանգնեց իշխանության կողքին՝ արձանագրելով երկրում տիրող իրավական և քաղաքական անարխիան»․ Մանե Թանդիլյան
5721:36