«Հրապարակի՛ր «զեկույցի» անունն ու հեղինակներին». Արմեն Աշոտյան
![]() 505 Կիրակի, 04 օգոստոսի, 2019 թ., 22:30 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի արձակուրդն էլ վրեն չեկավ։ Անգամ պետական միջոցների հաշվին կազմակերպված նոստալգիկ կուկուռուզն ու ՔԱՇՔԱՅ ֆոտոսեսիան, հաստափոր գրքերն ու գոնե ինքդ քեզ հետ ազնիվ ու մենակ մնալու հնարավորությունը չօգնեցին։ Արձակուրդից վերադարձն ամփոփվեց նույնքան կեղծ ու ստահոդ ճարտասանությամբ, որքան «ժողովրդի վարչապետի» սովորական աշխատանքային զեղումներն էին։ Այ ընկեր, ի՞նչ 2014-ի գաղտնի զեկույց, ի՞նչ Սերժ Սարգսյանի անվան տակ անճարությունդ քողարկելու հերթական փորձ, ի՞նչ մի կեղծ խորհրդավորություն։ Հրապարակի՛ր «զեկույցի» անունն ու հեղինակներին։ Դու ի՞նչ գիտես պետության մասին, պետական ինստիտուտների մասին։ Քեզ ասեմ, որ մեր թողած պրոֆեսիոնալ համակարգերի շնորհիվ է, որ անկախ քո նշանակած բազմաթիվ քյանդրբազ ղեկավարներից, նախարարությունները, մարզպետարաններն ու գերատեսչությունները դեռ ինֆարկտ չեն ստացել։ Մեր թողած երկրի քաղաքական ու տնտեսական պոտենցիալը դու և քո ընկերները մսխում եք տերմիտների նման, քայքայում և էրոզիայի ենթարկում պետական ապարատն ու հանրային կյանքի ոլորտները։ Հիշեցնում եմ քեզ. մենք քեզ աշխատող, «քշվող», սարքին մեքենա ենք թողել՝ բոլոր ճանապարհային քարտեզներով։ Հա, երբեմն ջուրը կարող էր եռալ, անիվը կարող էր նստել, թարթիչը՝ չմիանալ, բայց դու մեզանից ստացել ես հիմնովին աշխատող պետական ապարատ։ Դու և քո թիմն այդքան ապիկար եք, որ քանդելուց բացի ուրիշ ոչինչ չգիտեք։ Հերիք է այդ մեքենան փոսերը գցեք, եզրաքարերին խփեք, խմած քշեք։ Հիշիր, որ այդ մեքենայից մի հատ է, և ոչ մի ֆիրմա սերվիսում այն փոփոխման ենթակա չէ... Հա, հիշեցնեմ նաև, որ այդ մեքենան դու չես ժառանգել, դու այն փախցրել ես։ Չես կարում քշես, բեր թող տեղը։ Ու մի մոռացիր. վարորդը նաև հսկիչ է։ Թե չէ ժողովուրդը կանգառից դուրս մի օր կանգառ է պահանջելու»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
