«Որևէ մեկը չկարծի, որ ես արդարացնում եմ որևէ հանցագործ սպայի». Արծրուն Հովհաննիսյան
![]() 553 Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2019 թ., 15:40 ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրաձգային գումարտակի շտաբի պետ, Գյոզալյանի տեղակալ, մայոր Արթուր Հայիկի Ֆահրադյանը: Կներեք այս կտորն առանձնացնելու համար, ամբողջ հոդվածն այստեղ չեմ դնում: Բայց հետաքրքրվողները կհասկանան: Բնականաբար, ձեր ընթերցողների մեծամասնությունը կկարդա այդ սրտաճմլիկ խոսքերը, Ֆահրադյանին ազգի թշնամի կհանի, չի էլ հասկանա, որ վերին աստիճանի անգրագիտություն է գումարտակի ՇՊ-ին գնդի հրամանատարի տեղակալի հետ եք շփոթում, որ նա չի կարող լինել գնդի հրամանատարի աջ ձեռքը: Բնականաբար, կկարդան կասեն. վայ քոռանամ ես, երեխեքն ինչ են արել, հաց են էլի կերել, հո եսիմ ինչ չեն արել: Բնականաբար, դուք էլ չեք պատմի, որ այդպես անթույլատրելի տեղում, անթույլատրելի ժամին անմեղ հաց ուտելն առնվազն հանցանք է ու հանցանքի բուն: Դե, իհարկե, չեք պատմի, նախ պետք է հականաք դա, որ պատմեք: Եթե անգամ երկար չպատմեմ թե ինչու է այդպես բավական է միայն հիշել, որ հենց նույն զորամասում նման «անմեղ հաց ուտելու» պատճառով առնվազն սպանությունների գործ կա, ահեղ ու սահմռկեցուցիչ գործ, և մեկուկես տարի առաջ էլ էլի «անմեղ հացից» հետո մի քանի հոգի վթարվեց ու լճում խեղդվեց: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
