«Հայաստանի իրական մարտահրավերները և Ստամբուլյան կոնվենցիան». Լևոն Զուրաբյան
![]() 432 Երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ., 18:55 ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանն ունի բազմաթիվ կենսական մարտահրավերներ, որոնց լուծումը ճակատագրական նշանակություն ունի երկրի ապագայի համար. 1. Մեր գլխին կախված Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակման վտանգը, որն աճում է օրեցօր։ Սրանք մարտահրավերներ են եւ խնդիրներ, որոնցից ամեն մեկը առանձին վերցրած ճակատագրական նշանակություն ունի մեր երկրի ապագայի համար, էլ չասած, թե ինչ ահռելի ԳԵՐ-մարտահրավեր է այս բոլոր մարտահրավերների հավաքականությունը, որն առանց չափացանցության կարելի է համարել ԷՔԶԻՍՏԵՆՑԻԱԼ /այսինքն, լինել-չլինելու, գոյատեւման հետ կապված/։ Բայց արի ու տե՛ս, որ, բոլոր այս հարցերը մի կողմ նետած, ազգովի կենտրոնացել ենք Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու՝ գրեթե զրոյական նշանակություն ունեցող մի խնդրի վրա։ Բայց ո՞նց այդպես եղավ։ Ցավոք սրտի, նման իրավիճակի պատճառները ոչ մի կապ չունեն Հայաստանի ու նրա ժողովրդի շահերի ու առաջնային օրակարգի հետ։ Հարցի քննարկման թեժությունը իրականում բացառապես թելադրված է Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությամբ եւ Հայաստանում ազդեցության համար պայքարով։ Պրո-արեւմտյան շրջանակները պնդում են, որ կոնվենցիայի վավերացումը ճակատագրական նշանակություն ունի Հայստանում մարդու իրավունքների պաշտպանության, բռնության եւ խտրականության վերացման համար, պրո-ռուսական շրջանակները պնդում են, որ վավերացումը ուղիղ ճանապարհ է դեպի ավանդական արժեքների և ընտանիքի ինստիտուտի քայքայում։ Իրականում, երկուսի տեսակետն էլ ճշմարտության հետ որևէ աղերս չունեն։ Ստամբուլյան կոնվենցիայի ո՛չ վավերացումը, ո՛չ էլ չվավերացումը որևէ լուրջ ազդեցություն չի ունենա ո՛չ մարդու իրավունքների, ո՛չ էլ մեր ընտանիքների և ավանդական արժեքների վրա, քանի որ այդ հարցերում կան շատ ավելի հզոր գործոններ, որոնք բոլորը կապված են վերևում նշված 10 մարտահրավերների հետ։ Երկու շահագրգիռ լոբբիներն էլ հետապնդում են օրակարգ, որը որևէ առնչություն չունի Հայաստանի առաջնային շահերի հետ: Սա իսկապես կեղծ օրակարգ է։ Ուզում են՝ վավերացնեն, ուզում են՝ թող չվավերացնեն, դրանից միևնույն է էական բան չի փոխվելու։ Ես կոչ եմ անում մեր հանրությանը, բոլոր առողջ քաղաքական ուժերին չենթարկվել երկուստեք մանիպուլյացիաներին, որոնց նպատակն է շեղել մեր ժողովրդին իր կենսական օրակարգից և թեժացնել օտարերկրյա մրցակցությունը ազդեցության համար: Բնականաբար, կան բազմաթիվ ազնիվ մարդիկ, որոնք Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ ձևավորել են դիրքորոշում, հիմնվելով անկեղծ համոզմունքի և սկզբունքների վրա: Նրանց սահմանադրական իրավունքն է ազատորեն հայտնել այդ տեսակետը, բայց ցանկալի է, որ այդ մարդիկ էլ գիտակցեն բանավեճի աշխարհաքաղաքական կոնտեքստը և հնարավորինս հեռու մնան կոնվենցիան հայ հասարակությանը բաժանող կռվախնձոր դարձնելու և քաղաքական ճղճիմ խաղերում օգտագործելու փորձերից: Եվ միգուցե, լավագույն լուծումն այս պահին կլինի ԱԺ-ում հարցի քննարկման հետաձգումը: Իսկ նման իրավիճակներից ապագայում խուսափելու լավագույն միջոցը քաղաքական կյանքը մեր շահերից բխող օրակարգով լցնելն է: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
