«Ղարաբաղցին, երեկվա իր ներկայությամբ և ակտիվությամբ, ընդամենը հաստատեց այդ փաստը». Կարինե Հարությունյան
![]() 720 Չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2019 թ., 10:25 Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի երեկվա ելույթի մասին երկու տող: Ստեփանակերտի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար. ժողովուրդը եկել էր տեսնելու-լսելու-զգալու հեղափոխության առաջնորդ և ժողովրդավար վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սա իսկապես մեծ երևույթ էր/է մի ժողովրդի համար, որը երկար տարիներ չի ընդվզել կոռումպացված և խոր արմատներ գցած իշխանության դեմ և լռել է հանուն հաղթանակի, հետո՝ ընդդեմ նոր պատերազմի: Շատ պարզ է հարցը. ղարաբաղցին իր փրկությունը կապում է Հայաստանի վարչապետի հետ: Ամենաուղիղ իմաստով: Դուր է գալիս դա ոմանց, թե ոչ: Եթե կասկածողներ կան, թող երեկվա տեսանյութերը կրկին դիտեն: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ժողովրդավարության հաստատման երաշխավորն է Հայաստանում, այլև Ղարաբաղում: Ղարաբաղցին էլ է ուզում ժողովրդավարություն, ղարաբաղցին էլ է ուզում կոռուպցիայից, ստվերից զերծ տնտեսություն, մենաշնորհների վերացում, ղարաբաղցին էլ է ուզում ազնիվ կառավարիչներ, որոնք երկրի միջոցները կծառայեցնեն ոչ թե սեփական գրպանները լցնելուն, այլ մի բուռ ժողովրդի համար բարեկեցիկ կյանքի երաշխիքներ ապահովելուն: Վարչապետի երեկվա ելույթը, որում մի շարք կարևոր կետեր կային Հայաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ, Հայաստանը Ղարաբաղից ոչ թե տարանջատում է, այլ հակառակը՝ ավելի ամրապնդում այն համոզումը, որ Հայաստանն ու Ղարաբաղը մեկ են ու չկա երկու պետություն, այլ կա իրականում մեկ հայկական պետություն: Ղարաբաղցին, երեկվա իր ներկայությամբ և ակտիվությամբ, ընդամենը հաստատեց այդ փաստը»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
