«Ինչպե՞ս է կարողացել օտարերկրյա լրատվամիջոցն «էքսկլյուզիվ» մուտք ունենալ նախաքննության նյութերին». Արթուր Ղազինյան
![]() 414 Հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ., 10:55 «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաղորդում հանցագործության մասին. BBC ռուսական ծառայության կողմից երեկ հրապարակված նյութին լուրջ չեմ վերաբերվում հենց միայն այն պատճառով, որ այդպիսի բան նույնիսկ տեսականորեն չէր կարող լինել, հետևաբար, հարկ չեմ համարում անդրառնալ այս հոդվածում տեղ գտած ցնորամիտ դատողություններին, առավել ևս վերլուծել դրանք: Սակայն ինձ այս նյութի հետ կապված հետաքրքրում է մեկ այլ հանգամանք, որը հիմնված է հետևյալ նախադասության վրա, որն իր մեջ պարունակում է հանցակազմի հատկանիշներ: «Би-би-си получила эксклюзивный доступ к документам расследования одного из самых трагических событий в современной истории Армении: гибели 10 человек в Ереване во время протестов 1 марта 2008 года»: Ի՞նչ է սա... Ինչպե՞ս է կարողացել օտարերկրյա լրատվամիջոցն «էքսկլյուզիվ» մուտք ունենալ նախաքննության նյութերին: Ո՞վ է նրան տվել այդ հնարավորությունը: ՀՔԾ-ն պետք է անհապաղ հայտարարութուն տարածի և կաʹմ հերքի այս պնդումը և մեղադրի BBC ռուսական ծառայությանը ստի մեջ, կաʹմ էլ հաստատի, որ ինքն է տրամադրել նախաքննության նյութերը: Եթե ՀՔԾ-ն հայտարարի, որ BBC ստում է և նրանց «էքսկլյուզիվ» հասանելություն չի տրամադրվել քրեական գործի նյութերին, ապա ՀՀ դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի՝ նախաքննական գաղտնիքը հրապարակելու փաստով և գտնի արտահոսք իրացրած անձին: Մեղադրանքը կարող է առաջադրվել ՀՀ Քր. օր-ի 342 հոդվածով, ինչպես նաև նույն օրենսգրքի 299 հոդվածով՝ պետական դավաճանություն: Երկրորդ տարբերակի պարագայում հարցը, բացի ՀՀ Քր. օր-ի 299 հոդվածից, ի հայտ է գալիս նաև խնդրի քաղաքական բաղադրիչը, որի համար պատասխանատվության պետք է ենթարկվի իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ցանկացած պարագայում ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է հարուցի քրեական գործ՝ ՀՀ քրեական օրնսգրքի 342 և 299 հոդվածների հատկանիշներով: Եթե նախաքննության արդյունքում պարզվի, որ նախաքննության նյութերն օտարերկրյա լրատվամիջոցին տրամադրվել են քաղաքական որոշման արդյունքում, ապա գինը, որ կվճարի իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը, կլինի շատ ծանր և միայն իշխանության կորուստն ուղղակի փրկություն կլինի նրանց համար: Սպասում ենք Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության հայտարարություններին՝ քրեական գործի հարուցման վերաբերյալ»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
