«Չգիտեմ՝ կա՞ արդյոք որևէ այլ ազգի մեջ ավելի բարձր անուն». Տիգրան Խզմալյան
![]() 430 Ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ., 12:20 Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Հաց Բերողի ծննդյան օրն է։ Մեր սերնդի լավագույն մասը կմնա ազգի հիշողության մեջ հերոսական անուններով, ինչպես Լեոնիդ Ազգալդյանը, Մոնթե Մելքոնյանը, Աշոտ Բեկորը, Դուշման Վարդանը։ Մի մասը կհիշվի ստորացուցիչ մականուններով։ Բայց միայն Արթուր Սարգսյանին է ժողովուրդը պարգևել Հաց Բերողի կոչումը։ Չգիտեմ՝ կա՞ արդյոք որևէ այլ ազգի մեջ ավելի բարձր անուն։ Նրան արձաններ մի դրեք։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ իրական արձանները մեր սրտներում են և լեզվի մեջ։ Նրա արձանը վաղուց արդեն դրված է, երկու հազար տարի առաջ, այն էլ երկու հատ՝ Գառնիի արևային տաճարի մուտքի սյուների հիմքում փորագրված բարձրաքանդակներով։ Բոլորը տեսել են, և համարյա ոչ ոք չի նկատել աշխարհի բեռն իր ուսերին պահած ու դրանից մի քիչ կուզիկ դարձած այս հերոսին։ Նայեցեք՝ սև-սպիտակ լուսանկարով ավելի լավ է երևում։ Հաջորդ անգամ Գառնի այցելելուց հիշեք նրան՝ աշխարհը շալակող աննկատ մարդուն՝ Հաց Բերողին»։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
