ՀՀ բնակչությունը նվազել է. վիճակագրական կոմիտեն նոր տվյալներ է հրապարակել
![]() 314 Ուրբաթ, 09 օգոստոսի, 2019 թ., 18:35 ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ մշտական բնակչության թվի վերաբերյալ նոր տվյալները: Ըստ այդմ՝ ՀՀ բնակչությունը 2019թ. հուլիսի1-ի դրությամբ 2 միլիոն 961 հազար 600 է, որից 1 միլիոն 892 հազար 800-ն ապրում է քաղաքներում, 1 միլիոն 68 հազար 800-ը՝ գյուղերում: Դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազ ցուցանիշ է: 2018թ. երկրի մշտական բնակչությունը 2 միլիոն 969 հազար 800 էր, որից 1 միլիոն 894 հազար 400-ը քաղաքային, 1 միլիոն 75 հազար 400-ը՝ գյուղական համայնքներում: Երևանի բնակչությունը, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, աճել է: Եթե նախորդ տարի մայրաքաղաքում ապրում էր 1 միլիոն 77 հազար 600 մարդ, ապա 2019թ. 1 միլիոն 81 հազար 300: ՀՀ մարզերից ամենից շատ՝ 263 հազար 800 մշտական բնակիչ ունի Արմավիրը: 7200-ով պակաս՝ 256 հազար 600 բնակիչ կա Արարատի մարզում: Կոտայքի մարզում ապրում է 251 հազար 300, Շիրակում՝ 232 հազար 500, Լոռիում՝ 214 հազար 800, Գեղարքունիքում՝ 228 հազար, Սյունիքում՝137 հազար 400, Տավուշում՝122 հազար մարդ: Ամենից քիչ՝ 48 հազար 800 բնակիչ ունի Վայոց ձորի մարզը: |

Անդրանիկ Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից
913:30
Ակցիայի մասնակիցները երթուղայինների ուղևորներին հորդորում են միանալ իրենց
3513:24
Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ են
4813:18
Լևոն Քոչարյանին հոսպիտալացրել են
7313:12
«Մի՛ բրդիր. ոստիկա՞ն ես, թե՞ Նիկոլի պաշտպանը». լրագրողը՝ կարմիր բերետավորին (տեսանյութ)
7413:06
«Ժողի ռեկտորի մայրիկն է». Գևորգ Էմին-Տերյան
11212:54
Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
17112:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
11512:30
