«Ադրբեջանում հայտնված զինծառայողը զորամասում խնդիրներ չի ունեցել». Եղեգիս համայնքի ղեկավար

«Սահմանն անցած ու Ադրբեջանում հայտնված զինծառայող Արա Ղազարյանը զորամասում խնդիրներ չի ունեցել». MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վայոց ձորի Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը: Ըստ նրա՝ զինծառայողը սոցիալապես անապահով ընտանիքից է, ավագ եղբայր ունի:
Թե ինչպես է եղել, որ նա հայտնվել է Ադրբեջանում, Ա. Ստեփանյանն ասաց, որ այս առումով 2 վարկած է շրջանառվում:
«Դրանցից մեկի համաձայն՝ զբոսնելիս է եղել, մառախուղ է եղել, մոլորվել է և հայտնվել թշնամու թիրախում: Երկրորդ վարկածով ջուր բերելու է գնացել, ճանապարհը շփոթել է, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանում»,- հայտնեց գյուղապետը: Նա պնդեց, որ զինծառայողը զորամասում կանոնադրական խնդիրներ չի ունեցել:
Համայնքապետ Ա. Ստեփանյանն ասաց նաև, որ հավելյալ մանրամասներից տեղյակ է ավագ եղբայրը, որի հետ զինծառայողը մշտական կապի մեջ է եղել, սակայն եղբոր հետ զրուցել իրեն չի հաջողվել, որովհետև նա արդեն ռազմական ոստիկանություն է գնացած եղել: Համայնքապետը նշեց, որ նոր տվյալներ ու հստակ տեղեկություններ ստանալու նպատակով մտադիր է այսօր երեկոյան կրկին այցելել Ղազարյանների տուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԵՄ հինգ երկիր առաջարկում է հարյուր միլիարդավոր եվրոյի բյուջետային կրճատումներ
4021:55
«Երևանի սուպերմարկետներում գնորդներին խաբում են»․ Ոսկան Սարգսյան
4921:42
«Սա ոչ թե բարեփոխված ոստիկանության վարք է, այլ խոշտանգող հանցախմբի»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
4621:06
«Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը»․ Արա Զոհրաբյան
5920:48
«Իրանի դաշնակից «Անսարալլահի» հաջողություններն ունեն շատ կարևոր առանձնահատկություն»․ Վարդան Ոսկանյան
7119:12
Ռուսաստանի 60-ամյա քաղաքացին լողալով հասել է Լիտվա և ապաստան խնդրել
17419:06
Հայաստանն ու Թուրքիան համագործակցության հուշագիր կկնքեն
8318:06
Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի՝ Սևանի առանձնատան պարիսպը
7618:00