Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը՝ խաղողօրհնեքը
![]() 627 Կիրակի, 18 օգոստոսի, 2019 թ., 10:10 Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը՝ հայտնի նաև Խաղողօրհնեք անունով: Եկեղեցական ավանդության համաձայն՝ Աստվածածնի մահից մեկ ամիս առաջ նրան այցելում է Գաբրիել հրեշտակապետը, ով ավետել էր Քրիստոսի ծննդյան մասին, և տալիս դրախտի ծաղիկներից մի պսակ: Տիրամայրը ուրախանում է՝ հասկանալով, որ եկել է երկրային կյանքի վախճանը և գնալու է սիրելի Որդու մոտ: Նա բարձրանում է աղոթելու Ձիթենյաց լեռ, որտեղից համբարձվել էր Քրիստոսը: Ավանդությունն ասում է, որ ճանապարհին բոլոր ծառերն ու բույսերը խոնարհվում էին նրա առաջ: Քրիստոսի խաչելությունից հետո Սուրբ Աստվածածինը բնակվում է Հովհաննես առաքյալի հետ: Տիրամայրը նրան պատմում է իր մոտալուտ մահվան մասին և խնդրում վերջին անգամ պատարագ մատուցել և հաղորդություն տալ իրեն: Գալիս են նաև մյուս առաքյալներն ու հարազատները: Լուրը նրանց տխրեցնում է, որովհետև Աստվածածնի միջոցով Քրիստոսի ներկայությունն էին զգում: Հովհաննեսը նոճու փայտից մի տախտակ է մոտեցնում Տիրամորը և խնդրում. «Մա’յր, տուր մեզ քո դեմքի պատկերը որպես հիշատակ”: Տիրամայրը խաչակնքվում է, տախտակը հպում դեմքին և աղոթելով խնդրում, որ դրա միջոցով բժշկություններ լինեն: Եվ մի ձայն է լսվում. “Ուզածդ պիտի լինի, մայր իմ»: Եվ Սուրբ Մարիամը Հովհաննեսին է հանձնում տախտակը, որի վրա պատկերվել էր իր դեմքը: Տիրամոր պատկերը Բարդուղիմեոս առաքյալն իր հետ բերում է Հայաստան: Այս օրը նաև Խաղողօրհնեք է: Խաղողի հետ օրհնվում է տարվա ամբողջ բերքը: Տոնի հաջորդ օրը՝ վաղը մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում պատարագից հետո կկատարավի հոգեհանգստի արարողություն: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
