Այսօր քառօրյա պատերազմի հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է
![]() 476 Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ., 10:50 Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1996թ-ի այս օրը, օգոստոսի 19-ին, ծնվել է հերոս Գևորգ Վարդանյանը: Գևորգը, ով ապրում էր արտերկում, 18 տարին լրանալուն պես վերադառնում է Հայաստան, իր պարտքը Հայրենիքի նկատմամբ տալու: Չնայած այն բանին, որ Գևորգը Հայոց լեզվին գրավոր չէր տիրապետում, բայց զինվորական երդման տեքստը սովորելու համար կարճ ժամանակահատվածում սովորում է Հայոց այբուբենը... 2015թ.-ին թշնամու դիվերսիայի ճիրաններից իր կյանքը վտանգելով փրկում է մարտական ընկերոջը, որի համար արժանանում է բազմաթիվ խրախուսականներին... Չարաբաստիկ 2016թ.-ի ապրիլին Գևորգը, ով տան միակ զավակն է, զոհվում է հանուն հայրենի հողի... Շնորհավոր ծնունդդ ՀԵՐՈՍ...»: Նշենք, որ Գևորգ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» և ՀՀ « Արիության» մեդալներով: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
