«Ինչո՞ւ է Նիկոլը նման որոշում կայացնում». Համլետ Պետրոսյան
![]() 406 Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 09:05 Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբեք չեմ մտածել հոսանքին հնազանդ կամ ի հեճուկս: Տիգրանակերտով շատ էի զբաղված և ժամանակ չկար իքնուրույն հասկանալ Ամուլսարի օգուտն ու վնասը ներկայացնող տեսակետները: Հիմա էլ չեմ հասկանում, անկեղծ: Ինձ ուղղված սպառնալիքներն ու հորդորներն անօգուտ են, մինչ ինքս չեմ կողմնորոշվել: Կարծում եմ՝ ինձ նման շատ քաղաքացիներ կան: Նիկոլին, միանշանանակ, հարգում և գնահատում եմ, բայց նաև, միանշանակ, մերժել եմ մշակութային քաղաքականության ասպարեզում նրա ամխոհեմ որոշումները: Այսինքն՝ ինձ համար գոնե մի նախադեպ կա, որ Նիկոլը կարող է սխալվել: Գուցե հիմա էլ է սխալվում: Բայց ինչո՞ւ: Մշակույթի դեպքում գիտեմ: Ամուլսարի դեպքում դեռ ոչ: Պարզ, հասարակ հարց է. ինչո՞ւ է Նիկոլը նման որոշում կայացնում. նման քաջ մարդն արդյոք վախենում է կորցնել ավելին, քան Ամուլսարի սպառնալիքն է, թե՞, այնուամենայնիվ, դոնկիխոտություն է խաղում, ինչպես մշակույթի դեպքում էր: Համեստ կարծիքս է, մեծ մարդիկ ընդունակ են մեծ ու անխոհեմ որոշումների»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
