«Այ ընկեր, եթե պիտի նահանջես, այս բոլոլան ինչո՞ւ սարքեցիր». Արմեն Աշոտյան
![]() 592 Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ., 16:00 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկատվական հոսքերի համադրումը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի շահագործման հարցում սկսում է «նահանջ երգով» օպերացիան: Սերժ Սարգսյանի ձերբակալման մանյովրը տանուլ տալուց հետո Նիկոլը որոշեց գնալ վա-բանկ առանց հանրության ուշադրությունը շեղող սենսացիոն շղարշի: Այն, ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր: Սկզբից չաշխատեց այս հարցով իր հայտնի լայվը, հետո՝ փաստացի տապալվեց Ջերմուկյան այցը, իսկ տեղեկատվական հոսքերի մեջ Նիկոլի վարկանիշը պատառոտվում էր տիեզերական արագությամբ: Եվ ահա, կանգնած լինելով սեփական վարկանիշի կորստի և երկրի վարկանիշի կորստի երկընտրանքի առջև՝ Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն երկրի հաշվին: Սակայն, այ ընկեր, եթե պիտի նահանջես, այս բոլոլան ինչո՞ւ սարքեցիր: Քանիցս ասել եմ, որ այս իշխանությունը իրականում չունի երկրի զարգացման տեսլական: Ամուլսարով պարզվեց, որ այն չունի նաև քաղաքական կամք, որոշումներ կայացնելու ունակություն և սեփական որոշումներին տեր կանգնելու խիզախություն: Ստացվեց այնպես, որ ժողովրդական լեզվով ասած, Նիկոլը գերադասելու է «նաղդ ռեյտինգը նիսյա ներդրումներին»: Մոտիկ ու անձնական խնդիրները իրեն ավելի մտահոգեցին, քան՝ հեռահար ու պետականները: Դժվար չէ կանխատեսել նման շրջադարձի հետևանքները Հայաստանի համար: Ու խոսքը բացարձակ հնարավոր արբիտրաժի, տույժ ու տուգանքի մասին չէ, քանզի վստահ եմ, որ նման դեպքում բոլորս միասին կկպնենք իրար՝ երկրի շահերը պաշտպանելու համար: Խոսքս ավելի լուրջ և համակարգային հետևանքների մասին՝ IMF, WB, արտասահմանյան ներդրումներ և այլն: Նման անլուրջ ղեկավարությամբ երկիր ոչ մի լուրջ ներդրող այլևս փողեր չի բերելու: Ռուսերենում նման իրավիճակների համար լավ ասացվածքներ շատ կան, որոնցից ամենացենզուրայինը, գուցե հետևյալն է. Նիկոլ ջան, не можешь петь, не мучай крышу»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
