«Աստված էլ բեթարից ազատի վարչապետին». Սյուզաննա Սիմոնյան
![]() 474 Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019 թ., 19:20 «Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտե՞ք՝ ամբողջ հարցն ինչումն է, որ այս անգամ Փաշինյանի թավիշը դեմ առավ ոչ թե քարի, որը կարող էր հեշտությամբ շրջանցել, ինչպես միշտ է արել, այլ մի հսկա ժայռի՝ Ամուլսարի տեսքով: Ու այդտեղ թավիշը ծակոտվում ու չուլ է դառնում: Այդտեղ փրկություն չկա: Թավշապատելն անհնար է դառնում: Միակ փրկությունը ռիսկի գնալն է հանուն ժողովրդի: Հին ձևերն էլ չեն անցնելու: Սա համաժողովրդական խնդիր է ու համաժողովրդական լուծում կստանա թշնամուն սատարելու դեպքում: Սա մի որոշ, թեկուզ ստվար հատվածի խնդիրը չէ, ինչպես, օրինակ, սահմանադրական կարգի խախտման դեմ և հանուն լեգիտիմության ապստամբած «Սասնա Ծռերի» բանտում մնալը, նրանց առ այսօր հեղափոխական կոչված Հայաստանում հալածյալի կարգավիճակում պահելը, որը վարչապետը դեռ մարսում է թևերը փռած հանցագործ ռեժիմի ներկայացուցիչների վրա: Սա իր համար սարսափելի հետևանքներով լի խնդիր է: Փուչիկները վաղ թե ուշ ոչ թե պայթում են, այլ գմփոցով տրաքում: Աստված էլ բեթարից ազատի վարչապետին: Հա, մեկ էլ մինչև հիմա մարսածների պահով՝ պապն ամեն անգամ փլավ չի ուտում»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
