«ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս և միշտ թույլ է տվել օգտագործել Զինված ուժերը՝ զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով». Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին՝ զուգահեռներ անցկացնելով այլ պետությունների հետ, երբ Զինված ուժերն օգտագործվել են ներպետական հարցերում:
«Մեր օրենսդրությունը միանշանակորեն թույլ է տալիս օգտագործել զինված ուժերը ներպետական կարևորագույն խնդիրներ լուծելու համար, օրինակ՝ եթե առկա են զանգվածային անկարգություններ»,- ասաց Ալումյանը:
Նրա խոսքով՝ նմանատիպ դեպքեր եղել են նաև առավել ժողովրդավար պետություններում. «Այդպիսի պետություններում նույնպես զինված ուժերը հաճախ կիրառվել են ներպետական հարցերում՝ զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով: Օրինակ՝ Հյուսիսային Իռլանդիայում, Միացյալ Նահանգներում»,- նշեց փաստաբանը:
Ալումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեջբերեց 2008-ին գործող Սահմանադրության 8.2 հոդվածի հետևյալ նախադասությունը. «ԶՈՒ-ն ապահովում է ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը» (նույն հոդվածում նշվում է, որ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո-հեղ.):
«ՀՀ օրենսդրությունն ուղղակիորեն թույլ է տալիս և միշտ թույլ է տվել օգտագործել զինված ուժերը, մասնավորապես՝ զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով: Անվտանգությունը ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու հնավորությունն է: Ներքին անվտանգությունն իր մեջ, այլ մարտահրավերների հետ միասին, ներառում է զանգվածային անկարգությունները, տեռորիստական ակտերը, էկոլոգիական աղետները և այլն»,- ասաց պաշտպանը:
Նշենք, սակայն, որ Ալումյանը Սահմանադրության 8.2 հոդվածը ասուլիսի ընթացքում մեջբերեց մասնակի՝ բաց թողնելով «Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո» հատվածը:
Ալումյանը հիշեցրեց նաև 1996 թվականին ընդդիմության բողոքի ակցիան, որը ճնշվել էր Զինված ուժերի կողմից՝ մեջբերելով այդ ժամանակ Ներքին գործերի նախարար
Վանո Սիրադեղյանի խոսքերը՝ «Հայկական բանակն առաջին անգամ մտավ մայրաքաղաք»:
«Ինչո՞ւ այս ամենին ևս գնահատական չի տրվում»,- հարց բարձրացրեց Ալումյանը:
Քոչարյանի պաշտպանը սահմանադրական կարգի տապալում ձևակերպումը անորոշ որակեց. «Սահմանադրական դատարանն էլ չի հասկացել՝ դա ինչ է նշանակում. դիմել է Վենետիկի հանձնաժողով և Եվրոպական դատարան»,- ասաց նա:

«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
5301:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
5300:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
5300:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
5900:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
61Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
66Երեկ, 23:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
95Երեկ, 22:54
«Եթե մարդուն հայրենազրկել են, ո՞վ է պաշտպանելու նրա՝ հայրենիքում ապրելու իրավունքը»․ Մհեր կարագոզյան
71Երեկ, 22:36