«Պետություն ներկայացնելիս գինարբուքից դուրս եկեք». Արմեն Աշոտյան
![]() 412 Ուրբաթ, 30 օգոստոսի, 2019 թ., 11:45 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ պետք է վերանայել միջազգային հարաբերությունների գործող համակարգը, քանզի ժողովրդավարությունը դեգրադացվել է, միաժամանակ շեշտելով, որ «դեգրադացվել եւ խելագարվել է նաեւ կապիտալիզմը»։ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության մեջ ժողովրդավարությունը երբեք չի եղել առաջնային գործոն։ Ավելին, Ռուսաստանը կասկածանքով է վերաբերվել այն պետություններին, որոնք միջազգային դաշտում փորձել են բրենդավորվել որպես «ժողովրդավար»։ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ արտաքին քաղաքականությունը դարձավ մաքսիմալ պրագմատիկ, եւ ժողովրդավարության շեշտադրումներով նախկին մոտեցումերը այլեւս գերակա չեն ամերիկյան գլոբալ քաղաքականության մեջ։ Այսպես, այս տարվա հունիսին գտնվելով Վարշավայում եւ պասախանելով լրագրողների հարցերին՝ Թրամփն ասել է, որ թքած ունի Լեհաստանում ժողովրդավարության վիճակի վրա։ Այս ֆոնին Հայաստանի արտաքին քաղաքականության համար թիվ 1 պատասխանատու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդավարությունը պետք է լինի Հայաստանի այցեքարտը արտաքին քաղաքականության մեջ։ Հիմա հարց։ Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները համաշխարհային խաղի մեջ ունեն նման մոտեցումներ, ապա Արցախյան հակամարտության մեջ Հայաստանը «ժողովրդավարական դրոշակով» ինչպե՞ս է հասնելու մաքսիմալ հայանպաստ լուծմանը, ինչպե՞ս է ամրապնդելու երկու հայկական պետությունների անվտանգությունը։ Հ.Գ. Երկրի ներսում դեռ կարող եք ինքներդ ձեր կենացը խմել եւ հաճույք ստանալ, բայց պետություն ներկայացնելիս գինարբուքից դուրս եկեք»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
