«ՍԴ անդամները, խաղաղությամբ տուն գնալու փոխարեն, պատերազմ են հայտարարում ժողովրդին». Կարապետ Բադալյան
![]() 342 Երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2019 թ., 05:25 Փաստաբան Կարապետ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական դատարանի անդամները, խաղաղությամբ տուն գնալու փոխարեն, պատերազմ են հայտարարում Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին՝ շարունակելով իրենց ապօրինի գործունեությունը: Միով բանիվ լծվել են բացառապես գլխավոր մեղադրյալի դիմումների հաջողմանը (ապօրինաբար վարույթ են ընդունել, մարդկանց ուշադրությունը շեղելու համար եվրոպաներ են ուղարկել՝ կարծիքներ ստանալու համար, իսկ ամենակարևոր հարցը «գաղտագողի» փորձում են տեղում լուծել), դրանով իսկ բացահայտելով իրենց միավորող ընդհանուր ընթացքն ու նպատակը: Մարտի 1-ի գործով կանխակալ վերաբերմունք ունեցող և որոշ իմաստներով ու դեպքերում նաև ոճրագործությանը մասնակցություն բերած ՍԴ անդամներն այսօր՝ 2019-ի սեպտեմբերի 2-ին, և վաղը փորձելու են, «անձեռնմխելիության» ներքո, ազատել քրեական հետապնդումից ու պատասխանատվությունից ինչպես գլխավոր մեղադրյալին, այնպես էլ իրենք իրենց: Հույս չունենաք: ՍԴ անդամների տվյալ կազմով ձեր որևէ ու ցանկացած որոշում ապօրինի է: Հ.Գ. ՍԴ անդամների՝ դատավոր և, ընդհանրապես, լեգիտիմ չլինելու վերաբերյալ բոլոր նախկին փաստարկներս արդիական են և ուժի մեջ»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
