«Վաղը ճակատագրական օր է շատերի համար». Ստյոպա Սաֆարյան
![]() 500 Երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2019 թ., 17:25 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեպտեմբերի 3-ին ՍԴ-ում գրավոր ընթացակարգով քննվելու է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։ Նշված երկու հոդվածները ՀՀ սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշման դեպքում անուղղակիորեն ստացվելու է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն ապօրինի է և նախկինում նրա պաշտպանների համապատասխան միջնորդությունները չբավարարած դատարանների որոշումները դառնում են խնդրահարույց։ Նման որոշման ընդունումը ՍԴ-ում երկրում խոշորագույն իրավական սահմանադրական ճգնաժամն է հարուցելու։ Նախ այն առումով, որ որոշումն ակնհայտ ապօրինի է լինելու ու ՀՀ իշխանությունները դժվար թե կատարեն այն․ ՍԴ 5-6 անդամներ, համաձայն իրենց ավելի վաղ կայացված աշխատակարգային որոշման, իրավունք չունեն մասնակցելու այդ գործի քննությանը, քանի որ Մարտի 1-ի գործով նախկինում կանխակալ վերաբերմունք են ունեցել «0038» գաղտնի հրամանի կամ մարտի 1-ին առնչվող գործերով։ Համենայնդեպս՝ հասարակության ընդվզումն աներևակայելի է լինելու, եթե իշխանությունները՝ դատարանները գնան այդ ապօրինի որոշումը կատարելուն։ Ուստի, մեծ հավանականությամբ, իշխանությունն էլ գիտակցում է հնարավոր հետևանքներն ու չի կատարի որոշումը։ Բայց դա նաև այնպիսի ճգնաժամ կստեղծի, որ ՍԴ անդամներն այլևս կդատվեն որպես քրեական հանցագործներ պաշտոնական լիազորությունները գերազանցելու համար ու տուն գնալու փոխարեն կհայտնվեն գաղութում։ Վաղը ճակատագրական օր է շատերի համար՝ Քոչարյանից սկսած մինչև ՍԴ անդամներ։ Այն մեծ հավանականությամբ կդառնա նաև դատական համակարգը մաքրելու սկիզբ։ Աշնանամուտն իսկապես թեժ է լինելու»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
