«Գտանք մեր հերոսին». Արարատ Առուստամյանը խոցել է թշնամու 4 տանկ, 1 ՀՄՄ
![]() 1277 Չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ., 01:05 «Ռազմական արխիվ 1990-1994» ֆեյսբուքյան էջը գրում է. «Երեկ հրապարակեցինք «Փնտրում ենք քեզ մարտիկ» խորագրի հերթական անհայտ մարտիկի լուսանկարը և մեր օգտատերերի օգնությամբ գտանք մեր հերոսին։ Այսպիսով ... ԱՐԱՐԱՏ ՄԵԼՍԻԿԻ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ Ծնվել է 1971թվականին, Արցախի Ստեփանակերտ քաղաքում։ Արցախյան շարժման առաջին օրերից մասնակցել է ազգային֊ազատագրական պայքարին։ Լինելով հակատանկիստ՝ Առուստամյանը կռվել է բոլոր այն ուղղություններով, որտեղ եղել է անհրաժեշտություն։ Պատերազմի ժամանակ իր մարտական ընկերների հետ խոցել են թշնամու 4 տանկ, 1 ՀՄՄ: 1993 թվականի մարտերի ժամանակ, Ֆիզուլիի տարածքում վիրավորվել է։ Պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճան շքանշանով։ Մեր հերոսի համար հայրենասիրությունը բարձրագույն արժեք է, այդ ոգով էլ դաստիարակել է իր զավակներին։ Արարատ Առուստամյանը այժմ էլ բնակվում է Արցախում։ Ունի 2 դուստր և 1 որդի։ Որդին այս պահին ծառայում է բանակում, իր արիությամբ և խիզախությամբ չի զիջում հորը։ Հարկ եղած դեպքում պատրաստ է նորից զենք վերցնել, կանգնել զինվոր որդու և նրա զինակից ընկերների կողքին և պաշտպանել հայրենիքը։ Փառք ու պատիվ մեր հերոսին, հիշե՛նք, ճանաչե՛նք, և շարունակե՛նք մեր քաջ հայորդիների գործը։ Նրան հանդիպելու դեպքում շնորհակալություն հայտնեք Հաղթանակի համար, նա այն կերտել է արդար պայքարում՝ արիաբար և մեծ անձնազոհության շնորհիվ»: ![]() ![]() |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48


