«Տեղեկատվություն ստացա, որն ամբողջականացրեց Արսեն Թորոսյանի դեմ կազմակերպած շոուի խորապատկերը». Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր մի տեղեկատվություն ստացա, որն ամբողջականացրեց այսօրվա՝ Արսեն Թորոսյանի դեմ կազմակերպած շոուի խորապատկերը: Թեև առանց այս տեղեկատվության էլ պարզ էր, որ սա հարձակում էր ոչ թե զուտ Արսեն Թորոսյանի, այլ իշխանության վրա և «տարօրինակորեն» համընկնում էր Ռոբերտ Քոչարյանին ուղղված շնորհավորանքների, Վիտալի Բալասանյանի՝ Հայաստանի ժողովրդի և նրա ընտրած իշխանության դեմ հարձակման, Ռուսաստանի կողմից հայկական մթերքներ տեղափոխող ֆուռերի՝ Ռուսաստան մուտք գործելուց խոչընդոտների և վերջապես՝ ՌԴ դեսպանի՝ Հրայր Թովմասյանի հետ առանձնազրույցի հետ: Ու հիմա էլ տեղեկություն ստացա, որ Գևորգ Թամամյանը Ռոբերտ Քոչարյանի աղջկա քավորն է: Շրջանը փակվեց: Կա հստակ ծրագիր՝ դուխ տալ, քաջալերել Սահմանադրական դատարանի անդամներին՝ վաղը, ավելի ճիշտ, արդեն այսօր, հրապարակելու Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու և նրան ազատ արձակելու մասին որոշում:
Այստեղ ես հատկապես նեղսրտում եմ ոչ թե քոչարյանա-սերժական ուժերի եռանդուն ջանքերից՝ ուղղված իրենց բաղձալի թիվ մեկ խնդրի լուծմանը (ռևանշի խնդիր ունեն դրված, թալանածը մարսելու, ազատության մեջ մնալու ու նաև օտարերկրյա գործակալական ցանցն է ակտիվ աշխատում իրենց աջակցելու հարցում), որքան այն մեր համաքաղաքացիների, ովքեր հավատարիմ են հեղափոխական արժեքներին, սակայն դժգոհ լինելով իշխանությունների այս կամ այն քայլից, սխալ որոշումից, վատ ձևով արտահայտած մտքից (հեղափոխականների թվից ինձնից շատ երևի քիչ մարդ այդքան դժգոհ լինի գործող իշխանություններից)՝ թույլ են տալիս, որ իրենց ոչ միայն մանիպուլացնեն նախկինների քարոզչամիջոցներն ու հնարքները, այլև դարձնեն ակամա խամաճիկ Քոչարյանի օգտին տարվող այս կեղտոտ, հայ ժողովրդի և արդարադատության դեմ ուղղված խաղում...»:

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
24224.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
95623.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
46322.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
57221.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
56820.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
60920.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
193519.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
63518.08.2026, 15:36