«Պետք է դադարեցվի քրեական հետապնդումը, մինչև կհստակեցվի անձեռնմխելիության մասին դրույթը». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը «Կենտրոն» հ/ը-ի եթերում, անդրադառնալով Սահամանադրական դատարանի Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ կայացրած որոշմանը, ասաց. «Սահմանադրությունը հատուկ կարգավիճակ և ռեժիմ է շնորհում պետական բարձրաստիճան որոշ պաշտոնյաների, պատգամավորների, նախկին նախագահների: Նրանք ունեն անձեռնմխելիություն, մինչդեռ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որը հիմքեր է նախատեսում քրեական հետապնդումը և քրեական գործի հարուցումը բացառելու, անձեռնմխելիության հանգամանքով թելադրված հիմքեր չի սահմանում: Այսինքն՝ վարույթ իրականացնող մարմինը չգիտի՝ կոնկրետ որ դեպքերում է գործում անձեռնմխելիության հանգամանքները, որ դեպքերում չի գործում»:
Ղազինյանի խոսքով՝ եթե Սահմանադրությունը նախատեսում է անձեռնմխելիություն, ապա դա պետք է արտացոլվի օրենքով և ցույց տրվի, թե անձեռնմխելիությունը ինչ իրավական երաշխիքներով է պաշտպանության տակ վերցնում տվյալ անձին:
«Եթե մենք գործում ենք իրավական կառուցակարգերից ելնելով, ապա անհապաղ պետք է դադարեցվի քրեական հետապնդումը, մինչև կհստակեցվի անձեռնմխելիության մասին դրույթը, թե ինչպիսի պաշտպանության մեխանիզմ է ենթադրում դա տվյալ անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ»,- նշեց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հողը պահում կամ հանձնում են՝ այլ պարադիգմաներից ելնելով». Արգիշտի Կիվիրյան
300:24
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
2900:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
5000:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
46Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
50Երեկ, 23:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
58Երեկ, 22:42
«Այս «օլիգարխ» պապիցդ ես ժառանգե՞լ ինքնաթիռը․ կարո՞ղ է թուրքերն ու ադրբեջանցիներն են տվել»․ Գագիկ Համբարյան
79Երեկ, 22:30
«31 պատգամավորից ավելին ունենալը հարկատուների հաշվին պորտաբուծարան պահել է»․ Վահե Գրիգորյան
58Երեկ, 22:00