«Նիկոլ Փաշինյանի գործելակերպը նմանվում է Նազար Պետրոսյանին». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1970-կան թվականներին «Արարատ» ֆուտբոլային թիմում եզրային հարձակվող կար՝ Նազար Պետրոսյանը։ Լավ խաղացող էր, արագաշարժ, սակայն նա եզրում այնքան խաբող հնարքներ էր անում, որ երբեմն ինքն էր խճճվում իր հնարքներից։ Նիկոլ Փաշինյանի գործելակերպը նմանվում է Նազար Պետրոսյանին, Նիկոլն այնքան փիառ քայլեր է արել, որ ինքն է տուժում։ Չիմացանք, թե Սերժ Սարգսյանին մերժելու կարգախոսով կատարված հեղափոխությունն ինչո՞ւ մերժեց Սերժին, թիվ 1 ախպերը տվե՞ց, թե՞ չտվեց 30 միլիոն դոլար, ո՞ւմ տվեց, ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ միայն Մարտի 1-ի գործով էր քրեական գործ հարուցվել, չէ՞ր կարելի Ամուլսարի հանքի վնասների մասին նախապես տեղեկանալ, ոչ թե համազգային գյալաջի սարքել և բազում այլ հարցեր։ Նիկոլ Փաշինանն առաջիկա մի քանի տարվա գործողությունների ծրագիր չունի, սակայն պլանավորումներ է անում 2050-ի համար»։

Սերբիայում իսրայելական դրոններ կարտադրվեն
9521:30
«Ասելու են՝ եթե չծառայեինք փաշինյանական իշխանությանը, մեզ դատելու էին». Մհեր Մելքոնյան
5320:30
«Snob»-ի տնօրեն Մարինա Գևորգյանը հայտնվել է «Ռուսաստանի 1000 լավագույն մենեջերներ»-ի ցանկում
5219:54
Ջավախահայերը Նիկոլ Փաշինյանից պահանջում են ներողություն խնդրել Աժ ամբիոնից
9019:36
Մեկնարկել է «Մտորումներ «Թրիփփ»-ի մասին» աշխատաժողովը (տեսանյութ)
5519:18
«Զավթողական ծրագրի քարոզիչները հայտարարում են, թե հայ հանրությունը պատրաստ չէ խաղաղության». Տաթևիկ Հայրապետյան
5519:00
«Եվրոպային կարտոֆիլի պակաս է սպառնում»․ #FT
16518:18
Մարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց երեք ամսով
6617:54