Գառնահովիտի դպրոցի 49-ամյա տնօրենն ինքնասպան է եղել

Օրեր առաջ Թալին համայնքի Գառնահովիտ գյուղի դպրոցի 49-ամյա տնօրեն Սրապիոն Գրիգորյանն ինքնասպան է եղել։
Գառնահովիտի վարչական ղեկավար Եղիշե Գրիգորյանը «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է, որ բոլորի համար առեղծված է, թե ինչու է նման քայլի դիմել. «Իրենք շատ հարգված ընտանիք են եղել, շատ շնորհքով, գրագետ, ու բոլորիս անհայտ է մնացել, թե ինչու այդպես եղավ։ Ուներ կին, երկու տղա՝ 21 և 22 տարեկան։ Կինն էլ էր աշխատում դպրոցում։ Ինքը 15 տարի է դպրոցում էր աշխատում, որից 10 տարին որպես տնօրեն։ Իրենից առաջ տնօրենը եղել է իր հայրիկը։
Տարբեր վարկածներ կարող ենք քննարկել, բայց ռեալ պատճառը ոչ մեկը չգիտի։ Միայն ինձ համար չէ, ամբողջ գյուղի համար, ամբողջ համայնքի համար, որ իրեն ճանաչում էր, սա անսպասելի դեպք էր»։
Նշենք, որ մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնացել էր Թալին համայնքի Գառնահովիտ գյուղ մասնակցելու նորակառույց դպրոցի բացմանը:

«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
6103:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
13400:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
8600:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
101Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
94Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
113Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
98Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
93Երեկ, 17:54