«5-րդ շարասյունն աղոթում է, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորինս շուտ գործարկի Ամուլսարի հանքը». Ժիրայր Սեֆիլյան

Այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը մանրամասներ է հաղորդել երեկ իր և «Սասնա Ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հետ վարչապետի հանդիպման վերաբերյալ:
«Հետևյալի մեջ է վտանգը՝ 5-րդ շարասյունը աղոթում է, սպասում է, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորինս շուտ գործարկի Ամուլսարի հանքերը, և շատ լավ հաշվել է 5-րդ շարասյունը, որ գոյություն ունի ժողովրդային դիմադրություն, պարզ է, որ ժողովուրդը թույլ չի տա, պարզ է, որ այստեղ ոստիկանական ուժերի և ժողովրդի միջև բախում է տեղի ունենալու»,- ասել է Սեֆիլյանը:
Նրա բնորոշմամբ՝ «5-րդ շարասյունը» կանխատեսում է ժողովրդի և իրավապահ համակարգի միջև հնարավոր բախումը. «Նիկոլը ինչքան էլ փորձի ներքին զորքերին հրահանգավորել, որ ժողովրդի հետ պետք է իրավաչափ մոտեցում ցուցաբերել, այնտեղ գործակալները վխտում են գեներալների, գնդապետների մակարդակով: Դրանք պրովոկացիաներ կստեղծեն և այդ բախումը կլինի, այնտեղ մի քանի կադր կստանանք, աշխարհով մեկ, մի քանի կին, երեխա սապոգի տակ հայտնված և այդ մի քանի կադրը բավարար կլինի, որ Նիկոլի վարկանիշը հավասարվի համարյա զրոյի, որին ռուսական կողմը մեկ տարուց ավելի սպասում է, մեկ տարուց ավելի այդ ուղղությամբ աշխատանք է տանում։ Եթե վարկանիշը չիջնի նրանք ոչ մի բան չեն կարող անել Նիկոլին։ Այս հարցում մենք հորդորել ենք երեկ պարոն Փաշինյանին, որ պետք չէ սխալվել, հանկարծ եթե նա սխալվի Ամուլսարի հարցում, դա կլինի իր քաղաքական մահկանացուն, սա մենք հրապարակայնորեն ասել ենք, երեկ նաև առերես ենք ասել»,- եթերի ընթացքում մանրմասնել է Ժ. Սեֆիլյանը:
Հարցին, թե եթե չնայած իրենց զգուշացումներին կառավարությունն, այնուամենայնիվ, որոշի շահագործել հանքը, իրենք դրա դեմ կընդվզե՞ն, Սեֆիլյանը պատասխանել է. «Անշուշտ և այնպիսի ձևով կընդվզենք, որ փորձենք այդ ընթացքում այնպես անել, որ պարոն Փաշինյանը սխալ հրահանգավորումներ չտա»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Քանի դեռ ՀՀ-ում չի փոխվել նոյեմբերի 9-ի հայտարարության նկատմամբ վերաբերմունքը՝ որպես փրկօղակի, հակառուսականությունը աճելու է». Հայկ Այվազյան
5602:06
«Այդ որտե՞ղ եք տեսել, որ ճկույթ մատը դուրս գա սեփական գլխի դեմ». Ռուբեն Մելիքյան
7701:00
Արցախի Հանրային Խորհուրդը միջազգային կառույցներից ակնկալում է հստակ գնահատական և պատշաճ արձագանք
7000:48
«Մենք դատապարտված չենք մանրադրամ դառնալու. oրինա՛կ վերցնենք գերմանացիներից».Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
7700:30
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
12700:19
«Կարմիր ծովում լարվածության սրման ֆոնին ԱՄՆ-ն ուղղակի կապ է հաստատել հութիների հետ». Վենս
117Երեկ, 23:42
«Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, եթե ստանա հուսալի երաշխիքներ». Զելենսկի
147Երեկ, 22:07
«Նավթը արագորեն կէժանանա, հենց որ Իրանի հետ ռազմական հակամարտությունն ավարտվի». Թրամփ
154Երեկ, 21:07