«Այդ հեղափոխության անունը Կարեն Կարապետյան էր». Սյուզաննա Սիմոնյան
![]() 470 Երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2019 թ., 05:25 «Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ ռոբա-սեռժական ոհմակը ցայտնոտի մեջ է հայտնվել Նիկոլ-Գարեգին-Ժիրայր ձևաչափից, պարզ է ու հասկանալի, եթե հաշվի առնենք իրենց և նշածս եռյակի տեղն ու դերը ծանր քաշայինների սանդղակում։ Բայց ոհմակն արդեն բացահայտ կերպով չի խորշում միջոցների ընտրությունից։ Բացահայտ կեղծիք պարունակող իրենց տեսանյութերից մեկով տարածում են, օրինակ, Կրեմլի խոսափող Տարասովի միտքը, թե իբր կրեմլը 8 ամիս առաջ է դեռ տեղյակ եղել, որ Նիկոլն իշխանության է գալու։ Նախ, սա տիպիկ ֆելիքսձերժինսկու կանտորային հատուկ հնարք է, որ օգտագործվում է հակառակորդիդ դեմ, երբ հստակ գիտակցում ես, որ դու ատելի ես։ Եվ եթե ուզում ես, որ հակառակորդդ ևս ատելի դառնա մասսաների կողմից, տարածում ես, որ հակառակորդդ քո դաշնակիցն է։ Այո՛, իհարկե, այս միտքը ճշմարտություն ևս պարունակում է։ Օրինակ՝ այն, որ կրեմլը տեղյակ էր, որ Հայաստանում հեղափոխություն պետք է լիներ և ակտիվորեն պատրաստում էր այդ հեղափոխությունը «Սասնա Ծռերի» ապստամբությունից հետո, ապացուցման կարիք չունի։ Այդ հեղափոխության անունը կարեն կարապետյան էր։ Ամեն ինչ մանրակրկիտ պատրաստվել էր, ընդհուպ մինչև թե ինչպիսին պետք է լիներ Ծռերի ճակատագիրը հեղափոխությունից հետո։ Բայց այնպես ստացվեց, որ Կրեմլն ընկավ իր կողմից հայ ժողովրդի համար փորված փոսը, քանի որ հայը ռուսից բիջ է (լավ իմաստով) և, բնականաբար, հայն առաջ ընկավ ու ռուսական դրածոն հայտնվեց փոսում։ Այսպիսով, խափանվեց ռուսական ծրագիրը, այն է՝ կկ-ին հավեժական իշխանության բերելը և ժողովուրդը կատարեց իր ընտրությունը։ Այդ նույն տեսանյութում ռուսական խոսափողի խոսքը, եթե փակագծերը բացեմ, ասում է, թե «իրենք մեր տարածաշրջանում վաղուցվա խաղացող են»։ Ով էլ կասկածեր, որ բոլոր կեղտոտ խաղերի ետևում հենց Կրեմլն է կանգնած։ Անցնենք առաջ։ Ասում է, թե «իրենք ուրախ կլինեին, եթե գոնե արևմուտքը ներդրումներ աներ ու զարգացներ Հայաստանը, բայց քանի որ արևմուտքը քխ է և չի ուզում Հայաստանի լավը, ապա մնում է միայն ռուսը՝ այսինքն՝ հայի կոտրած տաշտակը, որը, ցավոք, սրտի թուրքի հետ ավելի ատնաշենի է, քան հայի հետ»։ Սա, իհարկե, ճշմարիտ է, մանավանդ թուրքի հետ ախպերության պահով, բայց կա մեկ վերապահում։ Արևմուտքը ոչ թե քխ է ու դրա համար չի ներդնում Հայաստանում, այլ հայը դեռ լիովին չի հասկացել իր լավն ու վատը և չի թոթափել գաղութային համակարգն ու չի ապագաղութացվել։ Բնականաբար, արևմուտքն ո՞ւմ հույսով պետք է զարգացնի ռուսի գաղութը։ Տարասովը պարզապես չգիտի, որ Հայաստանում էլ մտածելու ունակություն ունեցող ժողովուրդ կա և իր պրիմիտիվ կտերը չի ուտի։ Ինչ վերաբերում է Ծռերի ահաբեկիչ լինելուն, ապա Կրեմլը գլուխը պատովն է տվել։ Աշխարհի համար մեկ ահաբեկիչը հենց ինքն է։ |
Լաթաքիայում բռնկված անտառային հրդեհները ընդգրկել են հայաբնակ Քեսաբի տարածքները (տեսանյութ)
7610:46«Անդրանիկ Չամիչյանը կալանավորվել է դաշնակցական լինելու համար»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
8110:36Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11308:24«Տաքսու վարորդների իրավունքներն անտեսվում են»․ Հրայր Կամենդատյան
19401:12Քրիստինե Վարդանյանի արձագանքը՝ Փայլակ Ֆահրադյանի գրառմանը
25701:00«Փոքրիկն իր մայրիկի հետ գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում»․ Զարուհի Փոստանջյան
214Երեկ, 23:36«Բացարձակ անընդունելի է դատարանի անմարդկային որոշումը»․ Զառա Հովհաննիսյան
289Երեկ, 22:24«Թերևս ավելի մարդկային վճիռ կկայացներ AI-ը»․ Գայանե Աբրահամյան
329Երեկ, 21:42