Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակումը․ ընդհանրացում
![]() 1156 Երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2019 թ., 17:30 Նախորդ շաբաթ տեղի ունեցավ Ռուսաստանի ու Ուկրաինայի բանտարկյալների փոխանակման մարդասիրական նախաձեռնությունը, որն ստացել է 35-ը՝ 35-ի դիմաց անվանումը։ 35 մարդ վերադարձավ Կիև, ևս այդքանը՝ Մոսկվա։ Փոխանակման գործընթացը սկսվեց վաղ առավոտյան, երբ Ուկրաինայի քաղաքացիներով մի քանի ավտոբուս «Լեֆորտովո» բանտից շարժվեց դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան: Մինչդեռ Ուկրաինայում ձերբակալված ռուսաստանցիները տեղափոխվեցին Ուկրաինայի «Բարիսպոլ» օդանավակայան։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես ողջունեց բանտարկյալների փոխանակումը, ինչի մասին հայտարարեց Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Ստեֆեն Սայբերտը: «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների այս վերջին փոխանակումը հույսի նշան է»,- գրեց Սայբերտը՝ Twitter միկրոբլոգի իր էջում: Ողջույնի խոսքեր հնչեցին նաև Փարիզից՝ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկից, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդից: Փոխանակմանը կողմ արտահայտվեցին նաև Չեխիայի, Լեհաստանի, Էստոնիայի, Լիտվայի և Ավստրիայի դիվանագետները: Նիդեռլանդների իշխանություններն ափսոսանք հայտնեցին, որ Ռուսաստանն արտահանձնվեց Վլադիմիր Ցեմախին, ով Դոնբասի ուղղությամբ վթարված մալազիական Boeing-ի գործով անցնող վկան է, իսկ ինքնաթիռի ուղևորների մեծ մասը Նիդեռլանդների քաղաքացիներ էին: Ավելի ուշ, հոլանդական NOS հեռուստաընկերությունը հաղորդեց, որ Նիդեռլանդների գլխավոր դատախազը Ռուսաստանից խնդրել է արտահանձնել Վլադիմիր Ցեմախին: Վլադիմիր Ցեմախը կապված է 2014-ին Ուկրաինայի արևելքում «Մալայզիական ավիաուղիներ»-ի MH17 չվերթի օդանավի կործանման հետ, օդանավում կար 298 մարդ էր, նրանք բոլորը զոհվեցին։ Ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական կողմը փոխանակումը հաջողությամբ ավարտվելուց հետո հասկանում են, որ անհրաժեշտ է առաջ շարժվել և շարունակել բանակցությունները, այդպիսին մեկնաբանություններով հանդես եկան երկու երկրների քաղաքական ներկայացուցիչները։ Օդանավակայանում Զելենսկին հայտարարեց, որ սա առաջին փուլի ավարտն է։ «Պետք է փաստեմ, որ ես և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արեցինք ամեն ինչ, ինչ խոստացել ենք, և չենք խախտել մեր պայմանավորվածությունները»,- հայտարարեց նա օդանավակայանում։ Զելենսկին հավելեց, որ մոտ ժամանակներում տեղի կունենա «նորմանդյան ձևաչափով» նոր հանդիպումը և կողմերը կքննարկեն պատերազմն ավարտելու քայլերը։ Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, սեպտեմբերի 18-ին կկայանա նոր հանդիպում, որտեղ կքննարկի Կիևի և Դոնբասի միջև բանտարկյալների փոխանակման հեռանկարը, այս անգամ «200-ը՝ 70-ի» դիմաց: |

«Հեզբոլլահը» հրթիռ է արձակել բրիտանական ռազմանավի ուղղությամբ՝ այն շփոթելով իսրայելական նավի հետ
4922:27
ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Հայֆայի օբյեկտներին հարվածելու մասին
13621:48
«Զորի Բալայանի անունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի նորագույն պատմության հետ». Ռոբերտ Քոչարյան
12821:18
Իսրայելական կործանիչները հարվածել են Բեյրութի խիտ բնակեցված թաղամասին (տեսանյութ)
17521:00
«Այսօր Դավիթի ինքնազգացողությունն ավելի վատ էր». Լուսինե Մարտիրոսյան
15220:42
«Հարությունը հիշեցնում է՝ եթե ինչ-որ բան ճիշտ է ու արժեք ունի, նրա պարտությունը վերջնական չէ». Դավիթ Սանասարյան
17619:48
«Նայեք՝ քաղաքական ուժերից ով ի՞նչ է արել, մասնավորապես, վերջին ընտրություններից հետո». Արա Պապյան
14719:00
«Գիտենք, թե ով է Սամվել Կարապետյանը, բայց երբ տեղին և անտեղին կրկնում եք՝ հակառակ էֆեկտ է ունենում». Մհեր Մկրտչյան
31218:06
