ԱՄՆ-ի կառավարության աշխատանքի դադարեցումը տնտեսությանն ամեն շաբաթ արժենում է 15 միլիարդ դոլար

ԱՄՆ-ի դաշնային կառավարության աշխատանքի դադարեցումը դարձել է ազգային պատմության մեջ ամենաերկարը, և դրա ավարտի որևէ նշան չկա: Bloomberg-ի տվյալներով՝ աշխատանքի դադարեցման՝ շաթդաունի յուրաքանչյուր շաբաթ տնտեսությանը միջինում արժենում է 15 միլիարդ դոլար:
Աշխատանքների դադարեցումը տևել է 36 օր՝ գերազանցելով 2019 թվականի սկզբին՝ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում սահմանված նախորդ ռեկորդը: Գործակալության տվյալներով՝ ներկա ճգնաժամի հետևանքները տարածվում են դաշնային աշխատողների չվճարված աշխատավարձերից շատ ավելի հեռուն:
Նախկինում ֆինանսավորման դադարեցումների ժամանակ տնտեսական ազդեցությունը արագորեն չեզոքացվել է, քանի որ աշխատակիցների աշխատավարձն ուշացրվել են: Այժմ տնտեսագետները զգուշացնում են, որ վնասը կարող է ավելի մեծ լինել: ԱՄՆ-ի տնտեսությունն ավելի խոցելի է, քան յոթ տարի առաջ էր, և շատ քաղաքացիներ մտահոգված են գնաճով և աշխատաշուկայով:
Մասնագետները գնահատում են, որ եթե աշխատանքը դադարեցվի, չորրորդ եռամսյակում տնտեսական աճը կարող է նվազել 2 տոկոսային կետով:
Նոյեմբերի 3-ին հայտարարվեց, որ Թրամփի վարչակազմը համաձայնել է ֆինանսավորել սննդի կտրոնները դադարեցման ողջ ընթացքում: Այս որոշումը կայացվել է դատարանի կողմից Սպիտակ տանը SNAP-ի վճարումները դադարեցնելու արգելքի հիման վրա, որը պարենային օգնություն է տրամադրում մոտավորապես 42 միլիոն ԱՄՆ բնակչի:

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
85816.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
80615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
59114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
129713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
63612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
166310.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
181309.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76009.11.2026, 15:18