Արտակ Բեգլարյանն ու Դանիել Իոաննիսյանը քննարկել են ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության արդյունքները

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի գլխավորած պատվիրակությանը:
Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր կազմակերպության դիտորդական առաքելության ընդհանուր գնահատականը և արձանագրած խնդիրները: Նա շեշտադրել է, որ ընտրություններն ընդհանուր առմամբ համապատասխանել են միջազգային չափանիշներին, իսկ արձանագրված խախտումները եղել են գլխավորապես տեղային, տեխնիկական ու ոչ դիտավորյալ բնույթի, որոնք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա:
Դ. Իոաննիսյանն ընդգծել է, որ խնդիրների պատճառներից են առկա մարդկային ու նյութական ռեսուրսների սղությունը, ընտրական գործընթացներում ընդգրկված որոշ անձանց ոչ լրիվ պատրաստվածությունը և քվեարկության գաղտնիության որոշ լրացուցիչ պայմանների բացակայությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել վերհանված խնդիրների կարգավորման և ընտրական համակարգի կատարելագործման հարցում:
Պաշտպանը բարձր է գնահատել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ դիտորդական առաքելության դերը Արցախի ժողովրդավարական գործընթացների արհեստավարժ գնահատման և ընտրական իրավունքների իրացման մեխանիզմների շարունակական բարելավման գործում:
Ա. Բեգլարյանը շեշտադրել է, որ Արցախում կայացել է ընտրական համակարգը, և այժմ դրա զարգացման հաջորդ փուլն ապահովելու խնդիր կա: Նա հայտնել է, որ իր իրավասությունների սահմաններում նպաստելու է ընտրությունների ժամանակ արձանագրված խնդիրների և դրանց պատճառների վերացման աշխատանքներին՝ նշելով, որ բոլոր սրտացավ ու մասնագիտացած կազմակերպություններն ու անձինք պետք է իրենց լուման բերեն այդ գործին:

«Օրվա իշխանություննեի լռությունը սեփական ժողովրդի ինքնությունը պաշտպանելու պարտականությունից հրաժարում է». Գառնիկ Դանիելյան
520:36
«Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի». Հովհաննես Իշխանյան
5420:06
Լիտվան օդ է բարձրացրել ՆԱՏՕ-ի կործանիչ և փակել Վիլնյուսի օդանավակայանը՝ թռչունների երամը շփոթելով ԱԹՍ-ի հետ
7919:54
«Մահաբեր և պատերազմաբեր «մեծ զորավարը»». Էդգար Ղազարյան
5319:42
Սաուդյան Արաբիայում նավթատարի վնասման պատճառով վտանգի տակ է համաշխարհային նավթի արտահանման մոտ 4%-ը
8219:30
«Հայկական ժառանգության յուրացումը հո նոր չի՞ սկսվել». Արա Պապյան
4819:18
«Եթե եկեղեցին հայկական չէ, ապա ինչո՞ւ է Հասան-Ջալալ-Դոլան եկեղեցու կառուցման սկիզբն ու ավարտը նշում հայկական թվագրությամբ». Ժաննա Ալեքսանյան
5318:48
«4 տարի առաջ էս օրն էլի պատերազմ էր. ո՞վ հիշեց ո՞վ գնաց». Արամ Գևորգյան
5918:30