«Բացառված չէ, որ վարչապետը կդիմի ուժային լուծման». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միամտություն է կարծելը, թե Փաշինյանը գիտակցում է, որ սարի պահապանների դեմ ուժային գործողությունն իր վարկանիշը կզրոյացնի: Այդպես մտածելը կրկին գերագնահատում է երկրի այս ղեկավարի հաշվարկները: Եթե Հայաստանի կառավարիչը կտրված չլիներ իրականությունից, նա ուղղակի չէր ունենա Ամուլսարի թեմայով երկրորդ լայվը: Լայվ, որ ի ցույց դրեց երկրի կառավարչի՝ Ամուլսարի հարցում տարօրինակ անսասանությունն ու բացարձակ ինքնավստահությունը, ինչպես նաև՝ ժողովրդի ցանկության անարգումը:
Բացառված չէ, որ վարչապետը կդիմի ուժային լուծման: Նման ելույթ ունեցողն ուժ կիրառելու հրաման նույնպես կարող է տալ: Սարի պահապաններին ուղղված ուղերձը հնչեց որպես խնդրանք, բայց իրականում սպառնալիք էր դա: Թե ինչ կլինի դրանից հետո՝ այլևս դժվար է կռահել: Քանի որ սա քաղաքականություն և պատմություն չիմացող իշխանություն է, այն չգիտի, որ նման հանրային սուր թեմաները սովորաբար միտում ունեն իրենց ընտրազանգվածն իրենց թշնամի դարձնելու և մինչդեռ բողոքի ալիքն սկսում է առանձնացված թեմաներով՝ ճնշման փորձերի դեպքում այն արագ վերաճում է իշխանության հրաժարականի պահանջի:
Կարծում եմ՝ հեռու չէ այն պահը, երբ իշխանության երեկվա Ռուբիկոնն անցնելուց հետո այդ Ռուբիկոնը կանցնի և ժողովուրդը»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
2018:24
Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար
4018:06
«Բավակա՛ն է ձեր ապաշնորհ կառավարման հետևանքով ֆինանսական լրացուցիչ բեռ կրեն մեր հայրենակիցները»․ Գառնիկ Դանիելյան
5516:36
«Թեկնածու ծնողին սպառնում են, որ՝ տղեդ բանակում է ծառայում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
8413:30
«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումին
8213:06
«Քաղաքական նպատակներով ՀԷՑ-ի հետ կապված աղմուկը չափազանց մեծ էր. ինչո՞ւ «Վեոլիա ջրի» դեպքում նույն մոտեցումը չկա». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
9312:30
«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ». Հակոբ Սիմիդյան (տեսանյութ)
10212:00
Բողոք-դիմում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին
7711:42