«Շատ քչերն են հասկանում, թե ինչ Ջին է շշից բաց թողնվում Մարտի 1-ի դատավարությամբ». Ստեփան Դանիելյան
![]() 312 Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2019 թ., 15:40 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ քչերն են հասկանում, թե ինչ Ջին է շշից բաց թողնվում Մարտի 1-ի դատավարությամբ: Գործը բացելը հեշտ է, իսկ փակելը՝ շատ դժվար: Ինչո՞ւ: Այս դատավարությունը երկար է ձգվելու, գուցե տարիներ ու հաշվի առնելով այն, որ այդ ընթացքում կարող են կառավարություններ փոխվել, ապա այդ գործը շատ հետաքրքիր շրջադարձներ է կարող ունենալ՝ նոր վկաներով ու նոր մեղադրյալներով: Նոր գեներալներ են վկայություն տալու, Երկրապահի անդամներ, օլիգարխներ և նրանց թիկնապահներ, «պատահական անցորդներ», քննիչներ ու դատախազներ և այլն: Գործը կարող է ժամանակագրական տարածում ունենալ ու իր մեջ ներառել նաև 1996-ի դեպքերը՝ որպես նախապատճառ ու դրա համար օրենքի սրամիտ մեկնաբանություններ են արվելու ու քննվելու են նաև այդ դեպքերին նախորդող ելույթներն ու դրանց մեջ առերևույթ առկա քրեական օրենսգրքի ու սահմանադրության խախտումները, կամ դրան միտված հրապարակային սպառնալիքները: Գործն ունենալու է ենթագործեր՝ նոր հոդվածներ, նոր մեղադրանքներ: Այնպես որ դատավորների քանակի խնդիր է առաջանալու: Մի խոսքով, դա ծուղակ է մի շատ լայն շերտի համար, հետաքրքիր է լինելու»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
