«Այս թալանն ունի «իրավա-տնտեսական» արդարացում». Տիգրան Խզմալյան
![]() 293 Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ., 04:25 Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գազից, հոսանքից, հեռախոսից բացի մենք Պուծինին վճարելու ենք նաև ավտոների համար. 2020թ․ հունվարի 1-ից մեքենա գնելու համար մենք պետք է ԵԱՏՄ-ին, այսինքն՝ Ռսաստանին, այսինքն՝ Պուծինին տուրք վճարենք, որը մայր գումարին ավելացնելու է 50-75%: Այս թալանն ունի «իրավա-տնտեսական» արդարացում՝ «օգտագործած մեքենայի փոխարեն գնեք նորը»։ Թարգմանաբար՝ գնեք ռսական «Լադա» կամ ռսական գործարանում ու համապատասխան որակով հավաքած մեկ այլ մակնիշ։ Եվրոպական կամ ճապոնական նոր մեքենա միջին հայ ընտանիքը գնել ի վիճակի չէ, ուստի օգտագործված, բայց ամուր ու հուսալի «Մերսեդեսներն», «Օպելներն» ու «Նիսսանները» պետք է փոխարինվեն ռսական ինքներդ գիտեք՝ ինչով։ Ընդ որում՝ եթե սեփական վայ-ավտո արտադրող Ռսասատնի համար նման թալանը գոնե արդարացվում է սեփական «արտադրանքն» իր շուկայում սաղացնելու շահով, ապա ո՞րն է ՀՀ շահը, ես՝ չեմ հասկանում։ Փաստորեն, ՀՀ կառավարությունը համաձայնվում է 100 օր անց թալանել հայ ազգաբնակչությանը հանուն ՎԱԶ-ԿԱՄԱԶ-ԿՌԱԶ ռուս-թաթարական գործարանների՝ Պուծինին հավելյալ վճարելով միլիոնավոր դոլարներ մեր գրպանից, բացի արդեն վճարվող կոմունալ ծախսերից՝ գազի, ջեռուցման, հոսանքի, հեռախոսի համար, որ նույնպես գնում են ոչ թե ՀՀ, այլ ռսական բյուջե»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
