«Ո՞վ չգիտի որ հանքերը թալանվում են, իսկ մեր պետությանը շատ փոքր բաժին է հասնում». մանկավարժ
![]() 298 Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ., 11:10 Ջերմուկ քաղաքում շարունակվում է դպրոցակնների քայլերթն՝ ընդեմ Ամուլսարի շահագործման: «Օլիմպիա» առողջարանի աշխատակիցները ևս միացել են գործադուլին: «Արդեն մեկ տարի է պայքարում ենք և շարունակելու ենք պայքարեր. թույլ չենք տալու հանքը շահագործվի: Հանգստացողները սիրով գալիս են, բայց ասել են՝ հենց Ամուլսարը շահագործվի՝ այլևս չենք գա»,- ասաց առողջարանի մենեջերը: Նրա խոսքով՝ Ամուլսարի շահագործումը շատ մեծ բացասական հետևանք է թողնելու ամբողջ Հայաստանի վրա: Ջերմուկի դպրոցներից մեկի ուսուցչուհի Գոհար Բաբայանն էլ նշեց, որ վիճակը լուրջ է, քանի որ, ըստ նրա, եթե շինարարական աշխատանքներն են այդքան մեծ վնասներ պատճառել քաղաքին, ապա ինչ կլինի շահագործելուց հետո: «Չի կարող զբոսաշրջությունն ու հանքը միասին նույն քաղաքում գործեն: Երկու տարի է՝ շատերը հարցնում են՝ հանքը աշխատո՞ւմ է, թե՞ ոչ. եթե աշխատի՝ չենք գա, որովհետև, եթե պիտի կեղտոտ օդ շնչենք, ապա Երևանում կմնանք, ինչո՞ւ ենք հասնում Ջերմուկ»,- ասաց ուսուցչուհին: Նրա համոզմամբ, Ջերմուկի առողջարանները «լավ էլ աշխատում են, լավ էլ հարկ են վճարում». «Ինչքա՞ն պիտին քիչ վճարեն հանքից: Հատկապես, երբ հանքից շատ փոքր բաժին է հասնում մեր պետությանը: Ո՞վ չգիտի, որ հիմնական մասը թալանվում է: Իսկ թե ովքեր են թալանում, թող իրենք պարզեն: Դա միայն ես չեմ ասում, բոլորն են ասում»,- ասաց Գոհար Բաբայանը: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
