«28 տարի առաջ այս օրը մենք՝ ազգովի, կատարեցինք մեր պատմության նոր շրջանի հիմնարկեքը». Սամվել Բաբայան
![]() 289 Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ., 17:05 «Սամվել Բաբայան՝ Արցախը և հերոսները» ֆեյսբուքյան էջը շնորհավորական ուղերձ է տեղադրել Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 28-ամյակի կապակցությամբ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր ազգային տոն է, ամենաանգինն ու թերևս ամենակարևորը 28 տարի առաջ այս օրը, մենք՝ ազգովի, միահամուռ կատարեցինք մեր պատմության նոր շրջանի հիմնարկեքը։ Մենք մեզ համար վճռեցինք՝ պահպանելով ժողովրդավարական ավանդույթները, հիմք դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծմանը, հռչակել անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Մենք մեր ապագա սերունդների համար ստեղծեցինք հայկական միջավայր, որտեղ թևածում է հայկական ոգին, շունչը, մշակույթը, մտածելակերպը, ազգային ավանդույթները, որտեղ ամեն անկյունում լսվում է հայերենը, որտեղ ազգը նույնիսկ շնչում է հայերեն։ Նորանկախ պետության ստեղծման թագն ու պսակը դարձավ Արցախյան փառապանծ հաղթանակը, որտեղ հայը կրկին ողջ աշխարհին ի ցույց դրեց իր միասնական պայքարի հզոր արգասիքը՝ ամրապնդելով անկախության կուռ հիմքերը։ Այսօր մենք ապրում ենք անկախ երկրում, անկախություն, որը միայն փափագ դարձավ շատ ու շատ ազգերի համար։ Ուստի մեր անկախությունը անհամեմատելի վեր է ամեն տեսակ օտար արժեքներից, աշխարհի ամենահեռավոր անկյունում բնակվող հայն էլ պիտի գիտակցի, որ առանց իրեն մեր ազգը լիարժեք չէ, մեր անկախությունը՝ վտանգված։ Պինդ պահենք մեր անկախությունը ու ամեն քայլի ծառայենք մեր անկախ երկրի բարեկեցությանը։ Շնորհավորում եմ բոլորիս, աշխարհասփյուռ ողջ հայերին Անկախ Հայաստանի Հանրապետության տոնի առթիվ»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
