«Միրզոյանի ջղաձիգ մեկնաբանությունը ցույց է տալիս, որ իշխանություններն ինչ-որ սցենար են մշակել». Գագիկ Համբարյան
![]() 314 Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2019 թ., 02:15 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխությունը խժռո՞ւմ է իր զավակերին, թե՞... Իշխանության ներկայացուցիչները չեն դադարում մեկնաբանել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի աղմկահարույց հրաժարականները: Որքան կարելի է կռահել, իշխանությունները սարսափելի նեղսրտած են պարոն Վանեցյանի հրաժարականի հետ կապված հայտարարությունից և չեն կարողանում այն «մարսել»: Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Գյումրիում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, մեկնաբանելով երկու ուժայինների հրաժարականները, հայտարարել է. «ՀՀ վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից: Միայն գործընկերային, հարգալից դրդապատճառներով առաջարկվել է այդ ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումի տեսքով, ինչը բավականին նորմալ է: Այստեղ որևէ շահարկման, էլ չեմ ասում՝ իշխանության սասանման, պառակտման մասին խոսք չկա և չի կարող լինել»: Անդրադառնալով պարոն Վանեցյանի հայտարարությանը՝ պարոն Միրզոյանը նշել է. «Ազատ գեղագրության ոճի հայտարարությունները վայել չեն ԱԱԾ տնօրենին»... Բացի այդ, պարոնայք Վանեցյանի և Օսիպյանի հրաժարականներից մոտ մեկ ամիս առաջ արդեն Երևանում լուրեր էին պտտվում, որ երկուսն էլ հրաժարականի դիմումներ են գրել և իրենք չեն ցանկանում աշխատել Փաշինյանի հետ: Որոշ ԶԼՄ-ներ նույնիսկ մանրամասն ներկայացրել էին, թե որտեղ են բարիշել Փաշինյանն ու Վանեցյանը: Սակայն, ինչպես իրադարձությունները ցույց տվեցին, այդ «բարիշելը» շատ կարճ տևեց: Օսիպյանի և հատկապես Վանեցյանի հրաժարականների շուրջ ՀՀ ԱԺ նախագահի ջղաձիգ մեկնաբանությունից երևում է, որ Փաշինյանը փորձում է պատասխանել Վանեցյանին՝ վերջինիս ներկայացնելով ոչ պրոֆեսիոնալ և խղճուկ, որին խղճացել է և չի վռնդել աշխատանքից, այլ դիմում գրել է տվել: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
4512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
9111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
17210:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11209:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
399Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
389Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
374Երեկ, 15:52
