«Արցախի հարցում հանրահաճո տեքստերը վատ կատակ են խաղալու մեզ հետ». Ալեն Ղևոնդյան
![]() 301 Երկուշաբթի, 23 սեպտեմբերի, 2019 թ., 17:20 Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գերմանացի հռչակավոր պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդտը Արցախում կոնֆերանսի ժամանակ իր ելույթում տարբեր այլ թեմաներից զատ, խոսեց նաև այն մասին, որ. «երբ հայտարարում եք Արցախը Հայաստանի մի մաս է, դուք գոնե ընկալո՞ւմ եք, թե դա ինչ է իր մեջ պարունակում: Եթե ձեզ թվում է, դրսում դա չեն նկատում, ձեզ չեն լսում, ապա սխալվում եք: Գիտե՞ք, թե դա ինչ հետևանքն է ունենալու բանակցային գործընթացի վրա: Ես դա ասել եմ նախկինում, ես դա ասում եմ հիմա»: ԱԳՆ պարզաբանումից հետո, թվում էր, թե այս հարցում պետք է լինել բավական սթափ, որպեսզի չվնասենք մեր բանակցային դիրքերին, մեր բանակցային՝ ինքնորոշման իրավունքի իրացման կոնցեպտին: Բայց, քանզի հանրային հարթակներում մենք քաղաքական հաշվենկատությամբ աչքի չեք ընկնում, ապա այս ձևակերպումները տեղ գտան նաև մի շարք այլ դեպքերում, հանրային ավել կամ պակաս ճանաչելիություն ունեցող մարդկանց խոսքում, մասնավորապես՝ Անկախության 28-ի ամյակի միջոցառման ժամանակ: Արցախի հարցում հանրահաճո տեքստերը վատ կատակ են խաղալու մեզ հետ, ու էդ կատակը կոնկրետ գին է ունենալու, որ պետք է վճարվի...»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
