Հեյդար Ալիևը կողմ է եղել եռակողմ ձևաչափով բանակցություններին. Հայ դատի հանձնախմբի գաղտնազերծումը
![]() 406 Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ., 17:00 Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ մի փաստաթուղթ, որը մանրամասներ է ներկայացնում 1997 թվականի օգոստոսի 1-ին Օվալաձև աշխատասենյակում այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպմանը տեղի ունեցած խոսակցությունից:Այդ մասին հաորդում է «Արմենպրեսը»: Հայ դատի հանձնախմբի կողմից «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված հրապարակման և գրառման մեջ հետաքրքիր մանրամասներ են բացահայտվում այն մասին, որ Ալիևը դեմ չի եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ԵԱՀԿ-ի հովանու ներքո բանակցություններում Արցախի՝ որպես երրորդ բանակցող կողմ ներգրավելուն: Ալիևը մասնավորապես ասել է. «Ուղղակի բանակցությունների համար Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ներկայացված են Մինսկի խմբի գործընթացում: Մենք շարունակելու ենք սա...»: Բացի այդ, փաստաթղթում նախագահների խոսակցության սղագրության մեջ երևում է, թե ինչպես է Հեյդար Ալիևը նշում է, որ Ադրբեջանն «ամենաշատը վստահում է Միացյալ Նահանգներին» ու իր համոզմամբ՝ ԼՂ խնդրում «ԱՄՆ-ը բոլորից կարևոր դերակատարում կարող է ունենալ»: Իր հերթին Բիլ Քլինթոնը նշել էր, որ Միացյալ Նահանգները շատ լրջորեն է մոտենում Մինսկի խմբում համանախագահությանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
