«Արցախի համար սուլթանական սահմանադրություն գրողն իրեն համեմատում է սահմանին կանգնած զինվորի հետ». Հայկ Խանումյան
![]() 515 Շաբաթ, 05 հոկտեմբերի, 2019 թ., 18:40 Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրայր Թովմասյանն ակնհայտ քաղաքական գործիչ է՝ ՍԴ անդամի անվան տակ թաքնված: Վերջին հարցազրույցները միայն դա են վկայում: Մարդը հանրային հարթակ է տեղափոխում տարբեր «մտահոգություններ», որոնք մեծ հաշվով ռևանշիստների մուտիլովկեքի տրամաբանության մեջ են: Ի վերջո, Հրայր Թովմասյանը մեկն է, որը մշտապես իրավական ձևակերպումներ է տվել նախորդ իշխանությունների տարբեր ցանկությունների, ցանկություններ, որոնք նախևառաջ նպատակ ունեին սպանել պետական ինստիտուտները՝ հանուն անձնիշխանության: Ընդ որում՝ նա դա արել է թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում: Ի վերջո, բացահայտ ցինիզմ է, երբ Արցախի համար սուլթանական սահմանադրություն գրողն իրեն համեմատում է սահմանին կանգնած զինվորի հետ: Իրավական ձևակերպում տվողներին թվում է, թե զինվորը սահմանին կանգնել է, որ Սերժն ու Բակոն ցմահ իշխանության լինեն: Ու սրանք ավելի վտանգավոր են հասարակության համար, քան նույնիսկ այդ նույն ցմահ իշխանութան ձգտողները: Հետևաբար քաղաքական գործիչ Հրայր Թովմասյանը կարող է ինքնահաստատվել Մելիք-Ադամյանի գրասենյակում, բայց ոչ երբեք հանդես գա որպես արդարադատություն իրականացնող»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
