«Ինչքան բարձր է մարդը խոսում պատերազմից, այնքան հեռու է նա Հայաստանից». Զոհրապ Եգանյան
![]() 322 Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ., 04:05 ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հեռվից Հայաստանը սիրելն իսկապես շատ հեշտ է, մարդիկ շարունակում են արտագաղթել, մեկ-մեկ մնալ, բայց այլ երկրի քաղաքացիություն ընդունել: Սոցիալականից զատ առկա է Հայաստանից գնալու ևս մեկ պատճառ՝ տղա երեխա ունենալն ու ամեն գնով իր երեխային բանակից ազատելու ցանկությունն է: Ես չեմ մեղադրում ոչ մեկին, քանզի այս տարիների ընթացքում չփոխվեց մեր մոտեցումը ծառայած մարդու հանդեպ, բարձրագույն պաշտոններում շարունակում են նշանակվել պարտադիր զինծառայություն չանցած մարդիկ, ծառայած լինելն էական արտոնություն չունի, մի բան էլ՝ բանակից վերադառնալիս հասկանում ես, որ երկու տարվա ընթացքում քո տարիքակիցներն ահագին առաջ են անցել, իսկ դու մի բան էլ հետ ես ընկել մասնագիտական առումով: Իմ շրջապատում միայն այս տարի երևի թե 5-6 ընտանիք գնում է ԱՄՆ-ի, Կանադայի, ՌԴ-ի քաղաքացիություն ստանալու ու պատճառներից մեկը հենց վերոնշյալ խնդիրն է: Այստեղ արդարությունը վերականգնելու համար կամ պետք է սահմանել 50-60հզ դոլար վճար և ծառայությունից օրինական ճանապարհով ազատում, իսկ այդ գումարով երկու տարի շատ լավ վարձատրել 4-5 պայմանագրայինի, կամ բանակի պայմաններն իսկապես դարձնել տարբերվող ու գրավիչ: Այսպես թե այնպես, փող ունեցողներն արդեն փոխել են իրենց երեխաների քաղաքացիությունները, վերցրեք 1000 խոշոր հարկատուների ցանկը ու նայեք նրանց սեփականատերերի երեխաներին, վերցրեք բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց կենսագրություններն ու ընթերցեք: Ընդունեք նաև, որ ինչքան բարձր է մարդը խոսում պատերազմից, իրավիճակին հարմարվելուց, այնքան հեռու է նա Հայաստանից ու այնքան ապահովված է նրա ընտանիքը հնարավոր հետևանքներից: Բանակում բարեփոխումներ արվում են, ծառայում է երկրի վարչապետի որդին, բայց սա էականորեն չփոխեց ստեղծված իրավիճակը: Ցավով եմ խոսում այս թեմայի մասին, բայց օրինակ Անգլիայում նույնիսկ արքայական ընտանիքի արու զավակներն են ծառայում, համեմատվում ենք Իսրայելի հետ, բայց այնտեղ բանակ չգնալը նշանակում է կարիերայի առաջընթացի լուրջ հույսեր չունենալ: Մի խոսքով՝ վիրտուալ հայրենասիրությունը իրականում մի քիչ այլ պատկեր ունի»: |

Աղավնու քարայրը կամ Եղունիկի Էրը. Տավուշի թաքնված գանձը (լուսանկար)
6300:12
«Ամեն ինչից փախածը մեղադրում է ԱրցախաՀայությանը փախչելու մե՞ջ». Արթուր Ղազարյան
8400:00
Նյու Յորքի դատարանը հրաժարվել է կարճել Մադուրոյի և նրա կնոջ դեմ հարուցված գործը
114Երեկ, 23:54
«Ուկրաինան էլ մեր պատերազմը չէ». Թրամփը՝ Մերցին
114Երեկ, 23:22
«Բա էսքանից հետո խի՞ պիտի քֆուր չտար բողոքող քաղաքացուն». Ռուբեն Մելիքյան
111Երեկ, 22:48
Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել խաղաղության ծրագրի պատասխանը
169Երեկ, 22:36
Հայտնաբերվել է թմրամիջոցների արտադրամաս. կա 10 ձերբակալված
136Երեկ, 22:18
«Զոհված դիպուկահար Անուշի կալանավորված ամուսինն առողջական լուրջ խնդիր ունի». Քնար Մանուկյան (տեսանյութ)
206Երեկ, 21:18
