Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին․ HRW-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ահազանգին

Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ռուբեն Վարդանյանը, որն Ադրբեջանում կրում է 20 տարվա ազատազրկման պատիժ, հայտնում է, որ իրեն և 18 այլ հայ բանտարկյալների զրկում են ընտանիքի հետ կանոնավոր շփման, բավարար ֆիզիկական վարժությունների, բժշկական հետազոտությունների և ադրբեջանական օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից օգտվելու հնարավորությունից։ Այս մասին ասվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 16-ին ձայնագրված և երկու օր անց հրապարակված ուղերձում Վարդանյանը դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևային։ Նա նշել է, որ «Ումբակի» բանտում պահվող որոշ բանտարկյալներ չեն ստանում շաբաթական հեռախոսազանգի հնարավորություն, և ոչ ոք չի կարողանում տեսազանգ կատարել։
«Երբ իմ խցակիցը ձերբակալվեց, նրա երեխան 10 ամսական էր։ Այժմ երեխան 3 տարեկանից ավելի է և չի տեսել հորը»,- նշել է նա։
Վարդանյանի խոսքով՝ ինքը չի կարողացել նույնիսկ սեփական միջոցներով անցնել բժշկական հետազոտություններ, օգտվել նոտարական ծառայություններից կամ բողոքների վերաբերյալ գրավոր պատասխաններ ստանալ։ Նա նշել է, որ բանտարկյալներին շաբաթական մեկ անգամ ընդամենը 20-40 րոպե է թույլատրվում դուրս գալ բացօթյա տարածք՝ օրական մեկ ժամի փոխարեն։
Human Rights Watch-ը նշում է, որ այս պնդումներն անկախ կերպով չի ստուգել․․․
Դատավարությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել արդար դատաքննության վերաբերյալ։ Քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Վարդանյանը, դատվել են ռազմական դատարանում, իսկ դատական նիստերը հիմնականում փակ են եղել անկախ վերահսկողության համար։ Amnesty International-ը հայտնել է, որ ապացույցները ներկայացվել են մեղադրյալների համար անհասկանալի լեզվով և պատշաճ կերպով չեն թարգմանվել։
Կազմակերպությունն ընդգծում է, որ Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի բոլոր բանտարկյալները կարողանան կանոնավոր կապ պահպանել ընտանիքի անդամների հետ, ստանալ նամակներ և թույլատրված ծանրոցներ, անհրաժեշտ բժշկական օգնություն, ինչպես նաև ամեն օր բավարար ժամանակ անցկացնեն բացօթյա տարածքում։ Բացի այդ, Ադրբեջանը պետք է ԿԽՄԿ-ին թույլատրի կանոնավոր մուտք ունենալ հակամարտության հետ կապված ձերբակալված անձանց։
«Անկախ նրանից, թե որքան ժամանակ դեռ պետք է անցկացնենք Ումբակիում, ես խնդրում եմ ձեզ՝ գոնե պահպանեք ձեր իսկ օրենքները»,- հայտարարել է Ռուբեն Վարդանյանը։

«Ազգային ինքնությունը պարտադիր է պահպանել, այլապես հաջորդ մեծ տեղահանումն անվերադարձ է լինելու». Նաիրի Հոխիկյան
3901:06
«COP17՝ հանուն բնության, բայց ոչ՝ Շիկահողի». Դավիթ Գալստյան
3800:54
Մասկը Քոնգրեսի ընտրություններից առաջ հանրապետականներին նվիրաբերել է ավելի քան 276 միլիոն դոլար
7300:36
«Չկա Yandex, չկա տրանսպորտի քարտեզ. ի՞նչ կապ ուներ տրանսպորտը Yandex-ի հետ». Սամվել Հայրապետյան
5700:06
Շինարարների փողոցում կրպակների քանդումը ժամանակավորապես դադարեցվեց (տեսանյութ)
64Երեկ, 23:42
«Այ բուդկի պաշտպան». Աջափնյակի ղեկավար Սերոբ Սարգսյանը՝ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
64Երեկ, 23:30
«Էս կնոջ արարքը հենց այն է, ինչ չի ուզում նիկոլիզմը, բայց օդ ու ջրի պես անհարժեշտ է մեր պետությանը». Արսեն Օհանյան
61Երեկ, 23:12
«Իրենց երեխեքը պիտի լինեն, իրենք իմ տեղը լինեն, որ հասկանան՝ ինչ ցավ է». Անի Ավետիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին (տեսանյութ)
67Երեկ, 23:00