«Ահա թե ինչու այս կենդանիների հարցը չի լուծվում». Ցոլակ Չադրյան

Գյումրեցի գործարար Ցոլակ Չադրյանը գրում է. «Մեր երկրում շատ խնդիրներ լուծումներ չեն գտնում, քանզի «լուծելու» մեխանիզմներն ավելի շատ ձևական բնույթ են կրում, քան ինստիտուցիոնալ (վերջին բառի բացատրությունը հասկանալը շատ կարևոր է)։ Հաճախ իրենց թվում է, որ ինչքան բարձր ու ինքնավստահ են բղավում, այնքան «ճիշտ» են, ինչպես որոշ բլոգերներ, բայց երբ ստի փուչիկը պայթում է, անհայտ ուղղությամբ և ընդմիշտ, անհետանում են ասպարեզից։
Ինչո՞ւ այս կենդանիների հարցը չի լուծվում՝
1. Որոշ շրջանակների համար շատ ձեռնատու է՝ կարելի է միշտ քաղաքական շահարկումների առիթ դարձնել, փոխադարձաբար…
2. Շատերի համար՝ թե′ անհատներ, թե′ ՀԿ-ներ, թե′ պետական կառույցներ, լավ գումար աշխատելու տարբերակ է։
3. Սրտացավ մարդիկ՝ նամանավանդ օտարերկրացիները, սկսել են ինտենսիվ կերակրել փողոցային կենդանիներին, որը նպաստում է վերջինների աճին, ինչպես նաև ազդում է վաքագծի վրա՝ դարձել են ավելի մարդամոտ…
ԱՎԵԼԻՆ ԱՍԵՄ՝ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՈՐՈՇ ՇՆԵՐ ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԻՐԹ ԵՆ ՈՐՈՇ ՀԵՏԻՈՏՆԵՐԻՑ ՈՒ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՑ, ՆՈՒՅՆԻՍԿ ՀԵՏԻՈՏՆԱՅԻՆ ԱՆՑՈՒՄՈՎ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ, ՍՊԱՍԵԼՈՎ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍԻՆ։
Խնդիրը լուծում ունի, որը փուլային է՝ առաջին 3 տարում կլուծվի խնդրի մոտ 80%, որը առավել ծախսատար կլինի, հաջորդ 5 տարում կլուծվի մնացած մասը, որը առավել քիչ միջոցներ կպահանջի…
Ինչքան շատ սիրենք կենդանիներին, միևնույն է մարդը իր տեսակի նկատմամբ պետք է ավելի հոգատար գտնվի»:

«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
37810.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
64107.10.2026, 01:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
68104.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
76503.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
91030.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
106126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
121723.09.2026, 23:48
«Ահա թե ինչու այս կենդանիների հարցը չի լուծվում». Ցոլակ Չադրյան
126322.09.2026, 20:48