«Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով հալածվում են քաղաքական այլախոհները»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը։
Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը նույնպես կալանք է։ Մեր նպատակը պետք է լինի, որպեսզի մեր հայրենակիցները լինեն լիարժեք ազատության մեջ։
Այսօր հայտնի դարձավ նաև, որ Անդրանիկ Թևանյանը ևս երեք ամիս կմնա կալանավորված։
Ցավալին այն է, որ մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները։ Խեղվում են ճակատագրեր, մարդիկ զրկվում են ազատությունից, կտրվում իրենց հարազատներից, կորցնում իրենց կյանքի ամիսներն ու տարիները։
Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։ Ո՞վ է փոխհատուցելու մարդկանց կրած զրկանքների, կորցրած առողջության ու ժամանակի համար։
Առհասարակ, պետք է պաշտպանվեն ազատությունից զրկված անձանց կյանքի, առողջության և արժանապատվության իրավունքները։ Պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքների պաշտպանությունը։
Այս առումով, բազմաթիվ դիմումներ եմ ուղղել պատկան մարմիններին նաև Արթուր Վարդանյանի համար։ Նշեմ, որ վերջինս ունի առողջական լրջագույն խնդիրներ։
▪️Քաղհալածյալների և քաղբանտարկյալների հարցը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է։ Ես և գործընկերներս հնարավոր բոլոր լծակներով անում ենք առավելագույնը, որպեսզի շինծու գործերով ազատազրկված մեր եղբայրներն ու քույրերը հնարավորինս շուտ հայտնվեն ազատության մեջ։
«Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք․․․»։ Բ Կորնթացիներին 4:8-10»։

«Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք»․ Տեր Մանուկ քահանա Զեյնալյան
4722:42
«Մտածել նշանակում է չանել այն, ինչ քեզ ու քո Երկիրը տանում է ինքնաոչնչացման»․ Սենոր Հասրաթյան
5622:12
«Համախմբված ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են երիտասարդների հետ»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
7121:54
«44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի»․ Արմեն Աշոտյան
7821:42
«ՔՊ-ականները չգիտեն՝ Երևանի քաղաքապետին պաշտպանե՞ն, թե՞ ընդդիմախոս տիկնոջը»․ Տիգրան Դավուդյան
7021:30
«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել
6821:18
«ԱՄՆ-ն հարվածել է Իրանի հարավում գտնվող Քեշմ կղզուն». #IRNA
12920:49
Փաշինյանի պահանջով արգելանք է դրվել թերթի դրամական հաշիվների վրա
7420:24