Ադրբեջանը սրում է Հայաստանի հետ կետադրական պատերազմը․ Eurasianet
![]() 1043 Երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2019 թ., 19:45 Երկու ամիս անց, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջապես ուշացած արձագանքեց, գրում է ամերիկացի լրագրող Ջոշուա Կուչերան: Նիկոլ Փաշինյանի վճռական հայտարարությունն իրարանցում առաջացրեց, քանի որ նման հայտարարություն նախկին ղեկավարներից չէր արվել: Երկու ամիս անց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջապես հակադարձեց, նա իր կարծիքը հայտնեց Ռուսաստանում անցկացվող «Վալդայ» համաժողովին, որտեղ ներկա էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ալիևը հայտարարեց․ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»: Ադրբեջանի նախագահին քծնող ԶԼՄ-ները լուսաբանեցին Ալիևի խոսքերը, կարծես դա Ուինսթոն Չերչիլի հաջորդ գալուստն էր, նշում է լրագրողը: Trend լրատվական գործակալությունը գրեց, որ «Փաշինյանի սադրիչ ու խելահեղ հայտարարությունը» Ալիևի պատասխանով «ի չիք դարձավ»: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նշեց, որ Ալիևի այս հայտարարությունը «ադրբեջանական բանակում բարձր տրամադրությամբ է ընդունվել»: Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն էլ հաղորդեց, որ, ներշնչված Ալիևի հայտարարությունից՝ երիտասարդական միջազգային արշավ կսկսեն: |

«ԸՕ փոփոխությամբ ուզում եք կոտրել քաղաքական ուժի ռեյտինգը». Արման Ղազարյան
2611:42
«Ընտրական օրենսդրություն եք փոխում՝ ընտրություններից երկու ամիս առաջ». Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
5811:36
ՔՊ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
3911:30
«Բարկացած եմ փոքրիկ խմբակի ղեկավարի պահվածքից, խայտառակ եղավ Մոսկվայում»․ Սամվել Կարապետյան
5511:24
ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3711:00
«Իրանը խոցել է աշխարհում մեծությամբ չորրորդ նավթաքիմիական գործարանը Սաուդյան Արաբիայում»․ Վարդան Ոսկանյան
11910:24
«Կռիվ տվեցիք Սամվել Կարապետյանի նկարների հետ, հիմա կռիվ եք տալիս անվան հե՞տ». Գոհար Մելոյան (տեսանյութ)
10609:18
Ազգային ժողովի արտահերթ նիստն իրականում Սամվել Կարապետյանի դեմ է. «Հրապարակ»
18109:06
