«Դավադրությունն այն էր, որ Նիկոլ Փաշինյանին տապալեին և ամեն ինչ անեին, որպեսզի Արթուր Վանեցյանը դառնար վարչապետ»․ Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անձով երևակված դավադրական պլան էր նախապատրաստվում։ Հարցին, թե ի՞նչ դավադրության մասին է խոսքը, Վարչուժան Ավետիսյանը պատասխանեց․ «Դավադրությունն այն էր, որ Նիկոլ Փաշինյանին տապալեին և ամեն ինչ անեին, որպեսզի Արթուր Վանեցյանը դառնար վարչապետ, և Կրեմլից ուղիղ կառավարեին Հայաստանը: Ինչը ենթադրում էր՝ նախկին մերժված տականքին կրկին հետ վերադարձնել, և, բնականաբար, մեր ժողովրդի ու պետության նկատմամբ հաշվեհարդար տեսնելու դավադրական ծրագիր: Վանեցյանն ինքն իր ճակատագրի տերը չէ, խոսքը նրա անձի մասին չէ, ժամանակավոր պաշտոնակատարն էլ է այդ կատեգորիայի: Նրանք այնքան են խորացել այդ համակարգի մեջ, որ այն կերել է իրենց անձը»,- շեշտեց Վարուժան Ավետիսյանը:
Հաջորդ հարցին, թե Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ տեղեկություններ ունի Նիկոլ Փաշինյանի մասին, և եթե բարձրաձայնի՝ շատ ցավոտ կլինի․ արդյոք ի՞նչ տեղեկությունների մասին է խոսքը և ինչո՞ւ չբարձրաձայնվեց, բանախոսը պատասխանեց․ «Նախ, չեմ կարծում լուրջ բաներ են դրանք, և եթե լինեին՝ Վանեցյանն անպայման կբացահայտեր գոնե մասամբ, կամ՝ գոնե, ակնարկ կաներ, իսկ եթե աշխատանքային բնույթի տեղեկություններ կան, որոնք կարող էին վնասել Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի կամ ղեկավարի վարկանիշը, հնարավոր է այդպիսի բաներ լինեին, բայց դրանք սարսափելի բաներ չեն․․․ բայց, թո՛ղ համարձակվի անել դա, թո՛ղ անի․ ընդհակառակը, ես կարծում եմ՝ ժողովուրդն ավելի կմոբիլիզացվի և հանրային ավելի նեծ պահանջ կձևավորվի՝ այս համակարգը մաքերլու ուղղությամբ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
6114:12
«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
19312:07
«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
9510:30
«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան
11210:24
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
14003:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
19502:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
15900:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
137Երեկ, 23:42